• Աշխարհում 800 մլն. մարդ տառապում է սովից.Միջազգային Կարիտասի 20-րդ համագումարն ավարտվեց

    Աշխարհում 800 մլն. մարդ տառապում է սովից.Միջազգային Կարիտասի 20-րդ համագումարն ավարտվեց


    20 մայիսի, 2015թ.

     

    Կարիտասի միջազգային 20-րդ համագումարի ավարտին մասնակիցները ներկա են գտնվել 2015թ. մայիսի 19-ին Միլանում կազմակերպված միջազգային ցուցահանդեսին՝ նվիրված Կարիտասի առաքելությանը՝ «Սնունդ՝ կյանքի համար, էներգիա՝ մոլորակի համար» նշանաբանով:

     

    Կարիտասի տարբեր երկրներում գործող առաքելությունների ղեկավարները իրենց ելույթներում կոչ են արել պաշտպանելու ընչազուրկների և անապահովների իրավունքները, արժանապատվությունը և մերժելու այն սխալ պատկերացումը, թե սովն անխուսափելի է: Նրանք շեշտել են հողի օգտագործման պայմաններն ու միջավայրի պահպանության քաղաքականությունն ավելի արդյունավետ և մարդկանց համար ավելի շահավետ դարձնելու համընդհանուր անհրաժեշտությունը:

     

    Այսoր աշխարհում ավելի քան 800 մլն մարդ տառապում է սովից: Սովը մեծ խայտառակություն է, միշտ ասում է Սրբազան Ֆրանցիսկոս Պապը: Ելույթ ունեցողները հիշեցրել են Պապի կոչը՝ դուրս գալու և Քրիստոսի անունով ուրիշներին ծառայելու մասին:

     

    Կարիտասի շատ մասնաճյուղեր զեկուցում են սննդի անվտանգության բացակայության մասին, որը խորացնում է սովի ու թերսնման ճգնաժամը «երրորդ երկրներում»:

     

    Ըստ Կարիտասի ուսումնասիրությունների, որոնք իրականացվել են տարբեր երկրներում, հարցումներին պատասծանողների միայն 19 %-ն է ասել, որ իրենց երկրում սնունդը հերիքում է բոլորին, մոտ 30 % ը բողոքել է սննդի խիստ պակասից, և մոտ կեսը խոսել է սննդի անապահովության որոշակի առկայության մասին:

     

    Սննդի անվտանգության պակասի հետևանք են նաև արտագաղթը, եկամուտների անհավասար բաշխումը, մահացության բարձր մակարդակը, կրթության ցածր որակը, կոռուպցիան, որորմության սպասելու հոգեբանությունը:

     

    Անապահով բնակչության մեծամասնությունը վստահ է, որ սննդի ապահովության խնդիրը լուծելու հիմնական բանալին գյուղատնտեսությունը զարգացնելն է: Կարիտասի գյուղատնտեսության և առողջապահության զարգացման ծրագրերից միայն 2013թ. օգտվել է մոտ 106մլն մարդ:

     

    Հիշեցնեմ, որ Միջազգային Կարիտասի 20-րդ համագումարին  մասնակցում էին նաև Հայկական Կարիտասի ընդհանուր նախագահ Բարձշն. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանը և գործադիր տնօրեն Գագիկ Տարասյանը:

     

     

Օրացույց

Օրացույց