• Կոռուպցիայի դեմ պայքարելու համար հարկ է վերագտնել «եկեղեցական զգայնությունը».ասել է Սրբազան Պապը եպիսկոպոսներին

    Կոռուպցիայի դեմ պայքարելու համար հարկ է վերագտնել «եկեղեցական զգայնությունը».ասել է Սրբազան Պապը եպիսկոպոսներին


    19 մայիսի, 2015թ.

     

    Ըստ Radio Vatican-ի,

    Հռոմի Սրբազան Քահանայապետը մայիսի 17-ին Իտալական եպիսկոպոսների խորհրդաժողովի տարեկան գլխավոր համագումարի բացման ժամանակ հատուկ շեշտադրություն է արել կոռուպցիայի դատապարտման վրա:

     

    «Հարկ է անվախ, հավուր պատշաճի մերժել ու պարտության մատնել մասնավոր ու հասարակական կոռուպցիայի մտածելակերպը, որը, առանց ամոթի, հաջողեցրել է աղքատության մեջ գցել թոշակառուների, ազնիվ աշխատավորների, քրիստոնեական համայնքների» և խորտակել է երիտասարդների կյանքերը, ովքեր կոռուպցիայի պատճառով կորցրել են ապագայի հույսը…Կոռուպցիան մի կողմ է հրում ամենաթույլերին և անապահովներին, ասել է Սրբազան Պապը:

     

    Կոռուպցիայի դեմ պայքարելու համար հարկ է վերագտնել «եկեղեցական զգայնությունը», բացատրել է Պապը.սա ենթադրում է լինել Քրիստոսի նման հեզ,  կարեկից, գթասիրտ և իմաստուն: Երկորդ բանը, որ Պապը կարևորում է, այն աշխարհականների մեծ դերն է, ովքեր կարող են, առանց եպիսկոպոսի կամ վարդապետի օգնության, պատասխանատվություն ստանձնել բոլոր ոլորտներում՝ քաղաքական, սոցիալական, տնտեսական և օրենսդրական, բայց նրանք կարիք ունե՛ն լավ հոգևոր հովիվների:

     

    Իտալական եպիսկոպոսների խորհրդաժողովը տեղի կունենա մայիսի 18-22-ը: Եպիսկոպոսները, որպես իրենց համաժողովի խորհրդածությունների ուղեցույց, ընտրել են Ֆրանցիսկոս Սրբազան Պապի «Ավետարանի ուրախությունը» `Evangelii Gaudium, շրջաբերականը:

     

    Ներկա ժամանակներում, ասել է Պապը, բոլոր եպիսկոպոսների կոչումն է հոսանքներին հակառակ լողալ՝ լինելով Հարուցյալ Քրիստոսի ուրախության և Ավետարանի ուրախության վկաներն ու փոխանցողներն աշխարհում:

Օրացույց

Օրացույց