• Միջազգային Կարիտասն ունի նոր նախագահ՝ կարդինալ Լուի Անտոնիո Տալը

    Միջազգային Կարիտասն ունի նոր նախագահ՝ կարդինալ Լուի Անտոնիո Տալը


    15 մայիսի, 2015թ.

     

    2015թ. մայիսի 14-ին տեղի ունեցավ Միջազգային Կարիտասի ընդհանուր նախագահի ընտրությունները.նախագահ ընտրվեց Ֆիլիպինների արքեպիսկոպոս կարդինալ Լուի Անտոնիո Տալը՝ Luis Antonio Tagle:

     

     20-րդ համագումարի մասնակից 130 պատվիրակներին նորընտիր նախագահը ասաց.

    «Շնորհակալ եմ ձեր վստահության համար: Կարողություններս սահմանափակ են, բայց ձեզ բոլորիդ հետ միասին, Հիսուսի սիրով, որ Նա լցրել է մեր սրտերում և աշխարհի բոլոր աղքատների անունից ես ընդունում եմ այս ընտրությունը…Եկեք միասին զորացնենք աղքատների Եկեղեցին, որպեսզի մեր վկայությունը մեզ օգնի և առաջնորդի դեպի մի աշխարհ, որտեղ կա հասկացողություն, արդարություն, ճշմարիտ ազատություն և խաղաղություն»:

     

    Կարդինալ Տալը առաջին նախագահն է Կարիտասի, որ ընտրվեց Ասիայից: Ծնվել է 1957թ. հունիսի 21-ին, Մանիլայում, քահանա է ձեռնադրվել 1982թ., 1991թ. ստացել է աստվածաբանության դոկտորի աստիճան՝ բարձրագույն պատվով (summa cum Laude): 2001թ. ձեռնադրվել է եպիսկոպոս, 2011թ. նշանակվել Ֆիլիպինների արքեպիսկոպոս, իսկ 2012թ. դարձել Կարդինալ: Տալը սիստեմատիկ աստվածաբանության պրոֆեսոր է, դասավանդում է տարբեր համալսարաններում, աստվածաբանական հանձնաժողովների անդամ է և շատ ակտիվ՝ Եկեղեցու սոցիալական առաքելության մեջ՝ հատկապես անապահովներին օգնելուն ուղղված ծրագրերի նախաձեռնությամբ, Ֆիլիպիններում անաստվածության, աբորտների, հակաբեղմնավորման դեմ պայքարում և շատ այլ հարցերում, որոնք պահանջում են Եկեղեցու հստակ դիրքորոշումը:

     

    Կարդինալ Տալը շատ սիրված և ազդեցիկ կրոնական առաջնորդ է ոչ միայն Ֆիլիպիններում (որտեղ կա մոտ 2մլն կաթողիկէ հավատացյալներ), այլև՝ Սուրբ Աթոռում և կարդինալների Ծերակույտում: Տալը հայտնի է իր մեղմ դիրքորոշմամբ եկեղեցական պսակ չունեցող մայրերի, բաժանված և քաղաքացիական ամուսնությամբ ապրողների հանդեպ, բաց է այս հարցերի շուրջ առողջ քննարկումների առջև:

Օրացույց

Օրացույց