• «Կարելի՞ է… շնորհակալություն…ներողություն».Պապի ընդհանուր ունկնդրությունը ընտանիքի մասին, 13 մայիսի, 2015թ.

    «Կարելի՞ է… շնորհակալություն…ներողություն».Պապի ընդհանուր ունկնդրությունը ընտանիքի մասին, 13 մայիսի, 2015թ.


     14 մայիսի, 2015թ.

     

    2015թ. մայիսի 13-ի ընդհանուր ունկնդրության ժամանակ Սրբազան Պապը, շարունակելով ընտանիքի թեման, ուշադրություն է հրավիրել երեք բառերի վրա, որոնք, ըստ նրա, հիմքն են կայուն քրիստոնեական ընտանիքի.

     

    «կարելի՞ է,

    շնորհակալություն,

    ներողություն»:

     

    Սրանք պարզ բառեր են, բայց գործադրելը դժվար է: Մեծ ուժ են պահանջում, ուժ՝ հոգ տանելու ընտանիքի մասին՝ ի հեճուկս հազարավոր դժվարությունների ու փորձությունների: Բայց այդ բառերի բացակայությունը ընտանիքում կարող է հանգեցնել նույնիսկ ընտանիքի փլուզման, բացատրել է Պապը:

     

    Այդ բառերը սովորաբար համարում են քաղաքավարության ժեստեր.դա լավ է, Սբ. Ֆրանցիսկոս դե Սալը նոյնիսկ ասում էր, թե քաղաքավարությունը արդեն իսկ սրբության կեսն է, բայց դա չպետք է լինի զուտ ձևականություն, որի հետևում անտարբերությունն է թաքնված: Պապը հիշում է առածը՝ «Լավ ժեստերի հետևում վատ սովորություններն են թաքնված»: Այս վտանգը Եկեղեցում էլ կա.ձևական կատարողականը վերածվում է հոգևորի աշխարհականացման:

     

    Սատանան էլ Հիսուսին փորձելիս գեղեցիկ ժեստերով էր խոսում, մեջբերումներ անում Սուրբ Գրքից, ինչպես մի աստվածաբան, բայց նրա միտքը Հիսուսին Աստծո ճշմարտությունից շեղելն էր:

     

    Գեղեցիկ ժեստերի հետևում պետք է թաքնված լինի հարգանքն ու սերը դիմացինի նկատմամբ.միայն այդպես կկառուցվի գեղեցիկ ընտանիք:

     

    Կարելի՞ է

     

     

    Որքան մեծ է սերը զուգընկերոջ հանդեպ, այնքան մեծ է հարգանքը նրա ազատության հանդեպ և կարողություն է տալիս սպասելու, որ դիմացինը բացի իր սիրտը քո հանդեպ: Հիսուսը ևս կանգնած է մեր սրտի դռան առջև և սպասում է, որ մենք բացվենք իր առջև, այդպես էլ ամուսինները պետք է հարգեն միմյանց ազատությունն և չպարտադրեն միմյանց սեփական կամքը:

     

    Շնորհակալությու՛ն

     

    Մեր հասարակությունն այնքան է լցված վատ խոսքերով ու վարմունքով, որ շնորհակալություն հայտնելը դարձել է թուլության նշան, նույնիսկ անվստահություն է ներշնչում ոմանց: Բայց ընտանիքում այդ բառը առանցքային նշանակություն ունի, որովհետև մարդկային արժանապարտվության և սոցիալական արդարությունը կառուցված են հենց երախտապարտության վրա: Հավատացյալի համար շնորհակալությունն իիր հավատքի կենտրոնն է.դա Աստծուհետ խոսելու լեզուն է:

     

    Ներողությու՛ն, ես սխալ էի

     

    Ներում հայցելը դարձյալ սիրո պտուղն է և հիմնված Տերունական աղոթքի վրա: Եթե մմեկը չի կարողանում զղջալ իր արախ սխալի համար և ներում հայցել, նշանակում է՝ նա չի կարող նաև ներել: «Մի տան մեջ, որտեղ ներողություն չեն խնդրում իրարից, օդը սկսում է պակասել, ջրերը նեխվում են: Ընտանիքներում զգացական շատ վերքեր սկսվում են «ներողություն» բառի կորստով:

     

    Ընտանեկան կյանքում վեճերը հաճախակի են, ափսեներ են շպրտվում, բայց իմ խորհուրդն է՝ մի ավարտեք օրն առանց խաղաղության: Լա՛վ լսեք: Ամունսիննե՛ր վիճե՞լ եք, երեխաները և ծնողները վիճե՞լ են շարունակ: Դա սխալ է, բայց խնդիրը դա չէ, այլ՝ այն, որ վեճը չմնա հաջորդ օրվանԻսկ ինչպե՞ս եմ խաղաղություն հաստատելու: Ծնկի՞ եմ գալու, ո՛չ.ընդամենը մի փոքրիկ ժեստև ահա՛, ընտանեկան ներդաշնակությունը վերադառնում է: Հոգատարությունն առանց բառերի բավական էՍա հեշտ չէ, բայց պետք է արվի, և կյանքը սրանով ավելի գեղեցիկ կլինի».ասել է Սրբազան Պապը:

     

    Այդ երեք բառերն այնքան պարզ են, որ ծիծաղելի են, բայց երբ մոռանում ենք, ծիծաղելու բան էլ չի մնում: Գուցե, մեր կրթությունն արահամարհում է դրանք, բայց մենք պետք է վերադարձնենք այդ բառերը մեր կյանք, վստահ է Պապը:

     

    Ունկնդրության ամբողջական անգլերեն տեսքստը՝ Zenit.org կայքում:

Օրացույց

Օրացույց