• «Ես էլ եմ հաճախ վիճում…բայց կարևորը հաշտվե՛լն է».ասել է Պապը երեխաներին

    «Ես էլ եմ հաճախ վիճում…բայց կարևորը հաշտվե՛լն է».ասել է Պապը երեխաներին


    2015թ. մայիսի 11-ին Սրբազան Պապը Վատիկանում հանդիպել է 7000 երեխաների և երիտասարդների հետ՝ Fabbrica della Pace՝ Խաղաղության գործարան, կազմակերպության նախաձեռնությամբ: Խաղաղության գործարանը զարգացնում է խաղաղասիրական նախաձեռնությունները երիտասարդության շրջանում և միջմշակութային երկխոսությունը կրթական ծրագրերով:

     

    Պապը, իրեն հատուկ անմիջականությամբ զրուցել է երեխաների հետ և պատասխանել նրանց հարցերին: Քիարա անունով մի աղջիկ ասել է Պապին, որ շատ է վիճում քրոջ հետ և հարցրել է, թե արդյոք Պապն էլ է վիճել իր հարազատների հետ:

     

    Պապը պատասխանել է, որ բոլորն են վիճում, բայց կարևորը օրվա վերջում հաշտվելն է: «Ես էլ եմ հաճախ վիճում, նույնիսկ հիմա…մի քիչ տաքանում եմ, բայց միշտ աշխատում եմ խախաղություն հաստատել: Վիճելը մարդկային է: Կարևորն այն է, որ վեճը չմնա, այլ՝ խաղաղությունը»:

     

    Մի երեխա հարցրել է, թե արդյոք Սրբազան Պապը չի հոգնում այդքան շատ մարդանցից: Պապը պատասխանել է, որ երբեմն ուզում է հանգստանալ, բայց մարդկանց հետ լինելն իր խաղաղությունը չի խախտում:

     

    «Խաղաղությունը խախտվում է նախանձով, խանդով, ագահությամբ, ուրիշներից իրեր խլելովբայց մարդկանց հետ լինելը գեղեցիկ էմի քիչ հոգնեցնում է, որովհետև ես երիտասարդ չեմ, բայց դա չի խլում խաղաղությունս».ասել է Քահանայապետը:

     

    Եգիպտոսից մի երիտասարդ հարցրել է, թե ինչու աշխարհի հզորները չեն օգնում հակամարտության գոտիներում գտնվող դպրոցներին: Պապը պատասխանել է ավելի խորքային մեկ այլ հարցով.

     

    «Ինչու՞ աշխարհի հզորները խաղաղություն չեն ուզումՈրովհետև նրանք շահում են պատերազմից, զենքերի արդյունաբերությունից: Սա լուրջ խնդիր է: Որոշ հզոր մարդիկ փող են վաստակում զենքեր արտադրելով և նրանք զենք են վաճառում մի երկրի, որը դեմ է մյուսին և ապա՝ նաև այդ մյուսինՍա մահվան արդյունաբերություն էՄի ծեր քահանա մի քանի տարի առաջ ասացՍատանան մտնում է դրամապանակի միջով, ագահության պատճառով»:

     

    Երբ մեկը հարցրել է, թէ արդյոք կարելի է ներել մեկին, ով «սարսափելի բաներ է արել», նա պատասխանել է.

     

    «Աստված ամեն ինչ ներում էմե՛նք ենք, որ չգիտենք՝ ինչպես ներելավելի հեշտ է լցնել բանտերը, քան՝ օգնել սխալվածներին առաջ շարժվելուԻ՞նչ է նշանակում ներել.ընկե՞լ ես: Վե՛ր կաց: Ես կօգնե՛մ քեզ վեր կենալ, վերահաստատվել հասարակության մեջ: Միշտ կա ներումը, և մենք պետք է սովորենք ներե՛լբանտը ամենահարմար տեղն է՝ մոռանալու տառապյալներին»:

     

    Վերջում Պապը պատվիրել է երիտասարդներին աշխատել խաղաղության համար և միշտ հիշել, որ այնտեղ, ուր չկա արդարություն, չկա խաղաղություն:

     

     

     

     

     

     

     

     

     

Օրացույց

Օրացույց