Կարդինալ Անջելո Ամատոն այցելել է Մոսկվայի հայ կաթողիկէ համայնք
11 մայիսի, 2015թ.
Ինչպես տեղեկանում ենք Gaudete.ru կայքից, 2015թ. մայիսի 10-ին Սուրբ Աթոռի Սրբադասման հանձնաժողովի նախագահ կարդինալ Անջելո Ամատոն այցելել է Մոսկվայի հայ կաթողիկէ համայնք և մասնակցել Աստվածածնի Անարատ Հղության մայր տաճարում Մոսկվայի հայ կաթողիկէ համայնքի ժողովրդապետ Գերհ. Հ. Պետրոս ծ.վրդ. Պետրոսյանի ձեռամբ մատուցված Սբ. Պատարագին: Քարոզի ժամանակ կարդինալ իր խոսքն է ուղղել ներկա հայ հավատացյալներին և ասել.
«Ամենասուրբ Մարիամը, ով դարեր շարունակ ուղեկցել է ձեզ՝ ձեր պատմական ուխտագնացության ընթացքում, շարունակում է պահպանել ձեր ժողովրդին և զորակցել աղօթքով և բարեխոսությամբ: Թող որ ձեր ժողովրդի յուրաքանչյուր մանկան սրտում հնչի նրա մայրական ձայնը և մեր քայլերն ուղղի բարու ճանապարհով: Թո՛ղ, որ Մարիամի քացղր ժպիտը լուսավորի մեզ՝ փորձության ժամին և լինի փրկության փարոս՝ ճամփորդների համար»:
Կարդինալ Ամատոն նաև առանձին զեկույց է ունեցել Եկեղեցու վարդապետ Սբ. Գրիգոր Նարեկացու վերաբերյալ: