Սուզորդների հարգանքի տուրքը.Մեծ Եղեռնի հիշատակությանը նվիրված խաչը տեղադրեցին ծովի հատակում
Մայիսի 10-ի առավոտյան հայ սուզորդների Octopus Team ակումբի անդամները մի երկաթե խաչ են տեղադրել ծովի հատակում՝ Բեյրութից քիչ հեռու, Միջերկրական ծովում՝ նվիրված Հայոց Ցեղասպանության այն զոհերին, ովքեր նահատակվել են գետերում և ծովերում՝ փախչելով թուրք զինվորականների հալածանքներից: Սուզորդները խաչը տեղադրել են 35 մ.խորության վրա:
Այս ձեռնարկը հնարավոր է եղել իրագործել Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց Կաթողիկոս Պատրիարք Ամեն. Տ. Ներսես Պետրոս ԺԹ-ի, Լիբանանում ՀՀ դեսպանության, Լիբանանի Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի կենտրոնական հանձնաժողովի հովանավորությամբ: Սուզորդներին ընկերակցել են նաև այլ սուզորդական ակումբների անդամներ, ինչպես՝ Վահե Բայրակդարյանը, ով Եղեռնի զոհերին նվիրված մի հուշատախտակ է տեղադրել ծովի հատակին՝ 2015թ. ապրիլի 26-ին: