Գյումրիի Սրբոց Նահատակաց Աթոռանիստ Մայր Տաճարի ժողովրդապետ
Ժողովրդապետ Գյումրիում, Արփենիում, Հովտունում (Հայաստան)
Ծնվել է 1966թ. փետրվարի 26-ին Շիրակի մարզի Մեծ Սեպասար գյուղում, ավազանի անունով՝ Տիգրան Մկրտչյան:
Քահանա է ձեռնադրվել 2001թ. դեկտեմբերի 31-ին Գյումրիում՝ ձեռամբ Արհ. Տ. Ներսես Արքեպս. Տեր-Ներսեսյանի Հայաստանում քրիստոնեության որպես պետական կրոն ընդունման 1700-ամյա հոբելյանի տոնակատարությունների ժամանակ։ Ստացել է Գրիգոր անունը՝ որպես հովանավոր սուրբ ունենալով Սբ.Գրիգոր Լուսավորչին:
1997-2001թթ.՝ Գյումրու Կաթողիկէ Հոգևոր Ճեմարանի պատասխանատու:
2002-2006թթ՝ Աշոցքի տարածաշրջանի Կաթողիկէ համայնքների Ընդհանուր ժողովրդապետ:
2002-2010թթ.-ին իր ծառայությունն է բերել Տաշիրի տարածաշրջանի հայ Կաթողիկէ համայնքներում, ինչպես նաև եղել է այցելու քահանա Վրաստանի Հայ Կաթողիկէ համայնքերում:
2005-2013թթ.-ին նշանակվել է Գյումրու ժողովրդապետ:
2009թ. հիմնել է Արցախի Հայ Կաթողիկէ համայնքը, որը ստացել է պետական գրանցում:
2010թ. դեկտեմբերի 31-ին արժանացել է Ավագ քահանայի կոչմանը:
2010-2022թթ՝ Ընդհանուր մատակարար Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի կաթողիկէ հայոց:
2012-2013թթ՝ Մոսկվայի Հայ Կաթողիկէ համայնքի ժողովրդապետ:
2007-2022թթ՝ Աղաջանյան ճամբարի տնօրեն:
2008թ.-ից մինչ այժմ «Հայկական Կարիտաս» ԲՀԿ խորհրդի անդամ է:
2016թ.-ից մինչ օրս զբաղեցնում է Գյումրիի Սրբոց Նահատակաց Աթոռանիստ Մայր Տաճարի ժողովրդապետի պաշտոնը: