• Աշխարհում 400.000-ից աւելի երեխա պոռնոգրաֆիայի զոհ է դարձել 2014թ..փաստում է վիճակագրութիւնը

    Աշխարհում 400.000-ից աւելի երեխա պոռնոգրաֆիայի զոհ է դարձել 2014թ..փաստում է վիճակագրութիւնը


    Ռադիօ Վատիկանի ռուսական բաժինը ուշագրաւ նիւթ է հրապարակել իտալական «Meter Onlus» կազմակերպութեան տուեալների մասին: Կազմակերպութիւնը 25 տարի է՝ զբաղւում է անչափահասների նկատմամբ սեռական բռնութիւնների (pedophilia, pedopornography) ուսումնասիրութեամբ, ղեկաւարը Հայր Ֆորտունատո Դի Նոտոն է: Meter-ը հրապարակել է իր տարեկան ուսումնասիրութիւնը 2014թ. մասին: Ըստ այդմ.

     

    Համացանցում տարածուած պոռնոգրաֆիկ տեսանկարահանումներով եւ լուսանկարներով կայքերի քանակութեամբ Եւրոպան աշխարհում առաջին տեղում է՝ կայքերի մօտ 37 %-ը, ընդ որում այդ թուի մօտ 61%-ը բաժին է ընկնում Սլովակիային՝ 764 կայքով, Եւրոպայում երկրորդ տեղում Ռուսաստանն է՝117 կայքով:

     

    Ի դէպ, Ռուսաստանը 2013թ. Եւրոպայում առաջին տեղն է գրաուել իր կայքերի քանակով՝ 663 կայք, 2014թ. այդ թիւը, ինչպէս տեսնում էք, կտրուկ նուազել է:

    2014թ. Ռուսաստանից առաջ են անցել Լիբիան՝ 701 կայք, Կոլոմբիան՝ 792 կայք, Ճապոնիան՝ 287 կայք, Հարավային Վրաստանը՝ 198 կայք, Ռուսաստանը՝ 117 կայք, ապա գալիս են Հնդկաստանը՝ 113 կայք, Մոնտենեգրոն՝ 69 կայք, Մաուրիտիոսը՝ 77 կայք, Լատուիան՝ 69 կայք: Սրանք առաջին տասնեակի երկրներն են:

     

    Ընդհանուր առմամբ, 2014թ. կազմակերպութիւնը ոստիկանութեանը տեղեկացրել է 600.000-ից աւելի պեդոպոռնոգրաֆիկ կայքերի գոյութեան մասին, որոնց զոհ են դարձել 0-13 տարեկան 400.000-ից աւելի երեխաներ (621 պատկերներում եւ տեսաձայնագրութիւններում զոհ են դարձել 0-3 տարեկանները): Նման պատկերներ ստեղծելու համար հանցագործները գնում եւ վաճառում են հիմնականում առանց ծնողական խնամքի մնացած երեխաների, որոնք սեռական շահագործման են ենթարկւում ոչ միան տղամարդկանց, այլեւ կանանց կողմից (վերջին դէպքում ցուցանիշի աճ է նկատւում):

     

    Այս ցուցանիշերը, յատկապէս այն երկրներում, որոնք առաջին տեղերում են, լուրջ մտահոգութիւնների եւ հետեւութիւնների առիթ են տալիս: Meter-ը կարողացել է վերջին 10 տարիների ընթացքում օգնութիւն ցոյց տալ միայն 1250 երեխայի, որոնք զոհ են դարձել պեդոպոռնոգրաֆիայի:

Օրացույց

Օրացույց