• Պապը վստահ է, որ աշխարհը փոխելու համար, նախ հարկ է երեխաների կրթութիւ՛նը փոխել

    Պապը վստահ է, որ աշխարհը փոխելու համար, նախ հարկ է երեխաների կրթութիւ՛նը փոխել


    Ինչպէս յայտնում է Radio Vatican-ը,

    2015թ. մայիսի 5-ին Վատիկանում տեղի է ունեցել մի խորհրդաժողով՝ «Խաղաղութեան գործարան» նախագծի մասին, որը ներդրուել է դպրոցներում եկեղեցական, կրթական եւ քաղաքական գործիչների կողմից՝ երեխաներին խաղաղութիւն հաստատելու հմտութիւններ սովորեցնելու նպատակով:

     

    Մի քանի օր անց՝ մայիսի 11-ին, Քահանայապետը հանդիպելու է մոտ 7000 երեխաների հետ, ում հետ նա խօսելու է խաղաղութեան, միասնութեան, սիրոյ մասին:

     

    Երեխաներն ու երիտասարդները մշտապէս քահանայապետի ուշադրութեան կենտրոնում են՝ որպէս աւելի լաւ հասարակարգ կառուցելու հիմնական գրաւական: Խորհրդաժողովում Պապի ծրագրերի մասին խօսել է Սուրբ Աթոռի մամլոյ քարտուղար Հ. Ֆեդերիկո Լոմբարդին, ով փաստել է, որ Սրբազան Պապը խանդավառուած է դպրոցներում խաղաղութեան մասին դասընթացների կազմակերպմամբ:

     

     Լոմբարդին յիշեցրել է Ֆրանցիսկոս Սրբազան Պապի խօսքերը.«Մենք չենք փոխի աշխարհը, մինչեւ չփոխենք կրթութիւնը»: Հարկ է զարգացնել սերտ շփումների մի մշակոյթ, «սա աղոտ եւ վերացական մի բան չէ, այլ՝ հրաւերք՝ ի սրտէ ընդառաջ գնալու իրական մարդկանց՝ խորքային փոխհարաբերութիւն սկսելու համար, որով եւ՝ դէպի աւելի լավ մի հասարակութիւն տանող միասնական ճանապարհ կսկսենք».ասում է Պապը: Այս ուղերձը հարկ է անընդհատ կրկնել, որպէսզի կարողանանք լուծել մերօրեայ հակամարտութիւնները, գաղթականների ու փախտականների խնդիրները, որոնց արմատները մխրճուած են սպառողական մշակոյթի մէջ, որն իր հերթին եսամօլութեան հետեւանք է, ասել է Հ. Լոմբարդին՝ հիմնուելով Պապի դիրքորոշման վրայ:

     

    Ֆրանցիսկոս Սրբազան Պապը դպրոցներում նման դասընթացների ներդրման մի ծրագիր սկսել էր դեռեւս նախքան Պապ ընտրուելը՝ որպէս Արգենտինայի արքեպիսկոպոս: Նա ստեղծել է Scholas Occurentes կազմակերպութիւնը, որը սերտ համագործակցութիւն է հաստատում տարբեր երկրների դպրոցների միջեւ՝ սպորտի, արուեստի եւ զանազան տեխնոլոգիաների միջոցով երիտասարդների միջեւ բարեկամութիւն, երկխօսութիւն հաստատելու նպատակով: Սա հաջողուած ծրագիր է:

Օրացույց

Օրացույց