• Սանթիագոյի կաթողիկէ մայր տաճարում Սբ. Պատարագ է մատուցուել Մեծ Եղեռնի զոհերի յիշատակին

    Սանթիագոյի կաթողիկէ մայր տաճարում Սբ. Պատարագ է մատուցուել Մեծ Եղեռնի զոհերի յիշատակին


    Ինչպէս յայտնում է Ռադիո Վատիկանի հայկական բաժինը, 2015թ. մայիսի 3-ին Չիլիի Սանթիագո քաղաքի կաթողիկէ մայր տաճարում թեմի արքեպիսկոպոս կարդինալ Ռիկարդո Էցցատին Սբ. Պատարագ է մատուցել՝ ի յիշատակ Մեծ Եղեռնի բիւրաւոր նահատակների: Կենտրոնական խորանին զետեղուած են եղել Եկեղեցւոյ Վարդապետ Սբ. Գրիգոր Նարեկացու եւ Երանելի Սբ. Իգնատիոս արքեպս. Մալոյեանի սրբապատկերները:

     

     Սբ. Պատարագին ներկայ են եղել հայ եւ լատինամերիկացի հաւատացեալներ, Չիլիում ՀՀ պատուոյ հիւպատոսը: Կարդինալի հետ համապատարագել է Լատինական Ամերիկայի Կաթողիկէ Հայոց առաջնորդ Բարձշն. Տ. Վարդան  եպիսկոպոս Պօղոսեանը, ում խնդրանքով ու ջանքերով ձեռնարկուել է այս արարողութիւնը: Նա խօսել է Մեծ Եղեռնի արհաւիրքների մասին եւ ներկաներին խնդրել, որ աղօթեն 20-րդ դարի առաջին ցեղասպանութեան զոհերի ու նաեւ բոլոր այն ժողովուրդների համար, որոնք այսօր թիրախ են դառնում բռնութիւնների ու շահագործման:

     

     

     Այս Սբ. Պատարագն արդեն  6-րդն է, որ այս տարի մատուցւում է Լատինական Ամերիկայի կաթողիկէ եկեղեցիներում՝ նուիրուած Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցին: Այս ձեռնարկները շարունակութիւնն են այս տարուայ ապրիլի 12-ին Սրբազան Քահանայապետի կատարած պատմական քայլի:

Օրացույց

Օրացույց