• Պապի ուղերձը՝Դանթէ Ալիգիերիի ծննդեան 750-ամեակի առթիւ

    Պապի ուղերձը՝Դանթէ Ալիգիերիի ծննդեան 750-ամեակի առթիւ


    «Սէր, որը շարժում է արեւն ու լուսատուները» (Դրախտ, երգ 33)


     

     

    Այս տարի լրանում է իտալացի մեծ բանաստեղծ Դանթէ Ալիգիերիի ծննդեան 750-ամեայ հոբելեանը: Այս առթիւ Հռոմի Սրբազան Քահանայապետը մի ուղերձ է յղել Մշակոյթի պապական խորհրդի նախագահ կարդինալ Ջանֆրանկո Ռաւազիին եւ մայիսի 4-ին Հռոմում բանաստեղծի յոբելեանի առթիւ կազմակերպուած հանդիսաւոր միջոցառման մասնակիցներին:

     

     Իր ուղերձում Քահանայապետը փաստում է, որ իր նախորդներից շատերն են իրենց շրջաբերականներում անդրադարձել Դանթէին, որովհետեւ նրա ժառանագութիւնը ոչ միայն գրական մեծ արժեք ունի, այլեւ՝ աստուածաբանական.Դանթէի մտածողութեան հիմքում խոր հաւատքն է Աստուծոյ հանդէպ, նա մշտապէս ամուր կապուած է եղել Սբ. Պետրոսի աթոռի հետ: Պողոս 6-րդ Պապը վստահ էր, որ Դանթէի «Աստուածային կատակերգութիւն»-ը ունի գործանական կարեւոր նպատակ՝ արմատապէս փոխել մարդու կեանքը, առաջնորդել նրան մեղքից՝ դէպի սրբութիւն, ոչնչութիւնից՝ դէպի երջանկութիւն, դժոխքի հրեշաւոր իրականութիւնից՝ դէպի դրախտի երանութիւն (տե՛ս՝Altissimi cantus շրջաբերականը): Հովհաննէս Պողոս 2-րդ եւ Բենեդիկտոս 16-րդ Պապերը եւս բազմիցս խօսել են Դանթէի մասին:

     

     Դանթէի ստեղծագործութիւնները պէտք է նորովի արժեւորուեն, «Կատակերգութիւնը» պէտք է ընթերցուի որպէս ճշմարիտ ուղեցոյց, որպէս անձնական, ներքին, նաեւ հասարակական, համայնական, եկեղեցական եւ պատմական ուխտագնացութիւն՝ դէպի ներդաշնակութիւն աստուածայինի հետ, խաղաղութիւն եւ երջանկութիւն, դէպի այն նպատակը, որը Դանթէն բնորոշում է որպէս «սէր, որը շարժում է արեւն ու լուսատուները» (Դրախտ, երգ 33):

Օրացույց

Օրացույց


Recent Comments