• Սեպտեմբեր ամսին Նորին Սրբությունը կոչ է անում աղոթել տառապող Երկրի համար

    «Եկե՛ք աղոթենք ցավից տնքացող մոլորակի համար»:


    Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի աղոթքի համաշխարհային ցանցը հրապարակել է տեսաուղերձ, որում նա մեկնաբանում է իր աղոթական դիտավորությունը 2024թ. սեպտեմբեր ամսվա համար. աղոթել վատառողջ Երկրի համար:

     

    «Եկե՛ք աղոթենք ցավից տնքացող մոլորակի համար: Եթե մենք կարողանայինք չափել նրա ջերմությունը, ապա կտեսնեինք, որ այն ջերմում է, իրեն վատ է զգում, ինչպես ցանկացած հիվանդ: Բայց մենք զգո՞ւմ ենք նրա ցավը: Մենք լսո՞ւմ ենք բնապահպանական աղետների միլիոնավոր զոհերի ցավի ճիչերը։ Նման աղետներից ամենաշատը տառապում են աղքատները, որովհետև ստիպված են լինում լքել իրենց տները՝ ջրհեղեղների, երաշտի կամ անոմալ շոգի պատճառով: Այնպիսի անթրոպոգեն բնապահպանական խնդիրների լուծումը, ինչպիսիք են կլիմայական խնդիրները, շրջակա միջավայրի աղտոտվածությունը, կենսաբազմազանության կորուստը, պահանջում են ոչ միայն բնապահպանական, այլ նաև սոցիալական, տնտեսական և քաղաքական պատասխաններ: Մենք պարտավոր ենք պայքարել աղքատության դեմ և պաշտպանել բնությունը՝ փոխելով մեր առօրյա և հասարակության սովորությունները», – ընդգծում է Նորին Սրբությունը և տեսաուղերձի ավարտին կոչ անում հավատացյալներին.

     

    «Եկե՛ք աղոթենք, որպեսզի մեզանից յուրաքանչյուրը սրտով լսի Երկրի հոգոցը և բնապահպանական աղետների ու կլիմայական ճգնաժամերի զոհերի աղաղակները: Փորձե՛նք անձամբ պաշտպանել այն աշխարհը, որտեղ ապրում ենք»:

     

    Վատիկան նյուզ, ռուսական բաժին
    Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց