Երեխաները տուն վերադարձան անմոռանալի տպավորություններով:
Օգոստոսի 8-10-ը Լանջիկ գյուղում անցկացվեց բակային-հոգևոր ճամբար, որին մասնակցում էին մոտ 60 երեխաներ։ Ջոկատավարները Լանջիկի երիտասարդաց միության անդամներն էին։
Սուրբ Պատարագով ճամբարը մեկնարկելուց հետո երեխաները ծանոթացան իրենց ջոկատների և ջոկատավարների հետ։ Ջոկատները ոգևորված Օլիմպիական խաղերից ընտրեցին սպորտային թիմերի անուններ՝ Շիրակ և Փյունիկ։
Ճամբարային առօրյան սկսվում էր ՀՀ օրհներգով և մարմնամարզությամբ, որից հետո քրիստոնեական դաս էր անցկացվում։ Եղբայր Էմանուելը իր հոգևոր գիտելիքներով կիսվում էր երեխաների հետ և քննարկումներ կազմակերպում։
Հաջորդիվ նկարչության, շախմատի, ազգագրական պարերի և առողջ ապրելակերպի դասեր էին անցկացվում, որոնք վարում էին հենց ջոկատավարները։
Ջոկատի ժամերին երեխաները պատրաստում էին հետաքրքիր ելույթներ՝ ավարտական միջոցառմանը ներկայացնելու համար։
Ճամբարի ընթացքում ունեցանք նաև հյուրեր՝ Անիի համայնքապետարանից։
Օրը եզրափակվում էին ակտիվ խաղերով և պարերով։
Ճամբարային անմոռանալի օրերի և գեղեցիկ ճամբար կազմակերպելու համար շնորհակալություն ենք հայտնում Հայ Կաթողիկէ առաջնորդարանին, Լանջիկի վարչական կենտրոնի աշխատակազմին, Տեր Նարեկ քհն Թադևոսյանին և Լանջիկի երիտասարդաց միության անդամներին:
Լանջիկի Հայ Կաթողիկէ Ժողովրդապետություն