Սուրբ Աթոռը դրամական օգնութիւն է ուղարկել Նեպալի երկրաշարժից տուժածներին
2015թ. ապրիլի 25-ին Նեպալում տեղի ունեցած ահաւոր երկրաշարժից տուժածներին օգնելու համար Պապական Cor Unum՝ «Մէկ սիրտ» խորհուրդը յատկացրել է նախնական 100.000 դոլար դրամական օգնութիւն: Կաթողիկէ Եկեղեցու եպիսկոպոսական խորհրդաժողովները եւ բարեգործական կազմակերպութիւնները եւս գործի են լծուել օգնելու աղետից տուժածներին: Կիրակի օրը Սրբազան Քահանայապետն իր ցաւակցութիւնն է յայտնել զոհերի ընտանիքներին եւ աղօթել զոհերի համար:
Նեպալի երկրաշարժի հետեւանքով, ըստ մինչ օրս ստացուած տեղեկութիւնների, զոհերի թիւը մօտ 5000 է, բայց ըստ պաշտօնական յայտարարութիւնների, կարող է հասնել մինչեւ 10.000-ի: Երկրաշարժից, ընդհանուր հաշւով տուժել է 7մլն մարդ, մօտ 1մլն մարդ դարձել է անօթեւան, մօտ 2մլն երեխայ օգնութեան կարիք ունի, ավերուել է 400.000-ից աւելի բնակելի շինութիւն: Երկրաշարժի հետեւանքով երկրում ճգնաժամը խորանում է, կառաւարութիւնը չի կարողանում ժամանակին օգնութիւն տրամադրել բոլոր բնակավայրերին: