• Բակային-հոգևոր ճամբար Արևիկում

    Վառ էմոցիաներով և հիշողություններով լի ճամբար:


    Ամառը գունեղ ու հիշարժան դարձնելու լավագույն ձևը ճամբարներին մասնակցելն է: Ճամբարներն ընկերներ, մարդկային հարաբերություններ և հիշողություններ կերտելու մասին է։

     

    Շիրակի մարզի Արևիկ համայնքը ևս ունեցավ հնարավորություն մասնակցելու բակային-հոգևոր ճամբարի և կերտելու իր ճամբարային պատմությունը :

     

    Արևիկ համայնքում հուլիսի 22-ից 26-ը տեղի ունեցավ 5-օրյա բակային-հոգևոր ճամբար, որը լի էր վառ էմոցիաներով և հիշողություններով:

     

    Մեկնարկը տրվեց Տերունական աղոթքով: Երեխաները ուրախ էին, ջոկատավարները՝ ոգևորված և էներգիայով լեցուն : Համակարգողներն էին Արգինե Թադևոսյանը և Անի Զազյանը :

     

    Օրակարգը հագեցած էր: Ավանդույթի համաձայն օրը սկսվում էր օրհներգով, դրոշի բարձրացման հանդիսավոր արարողությամբ և  մարմնամարզությամբ:

     

    Հաջորդ հանգրվանը Արևիկի Սուրբ Գրիգոր Լոսավորիչ Հայ Կաթողիկէ Եկեղեցին էր, որտեղ ամեն օր տեղի էր ունենում Սուրբ և Անմահ  Պատարագ: Վերադառնալով ճամբար՝ ճաշում էինք ու շարունակում մեր առօրյան: Հաջորդում էր քրիստոնեականի ժամը, որի ընթացքում երեխաները հարստացնում էին իրենց հոգևոր գիտելիքները և ստանում էին իրենց  հուզող հարցերի պատասխանները: Քրիստոնեականի դասերը անցկացնում էին եղբայր Վարդանն ու եղբայր Էմմանուելը։ Շարունակում էինք առօրյան հայկական պարեր պարելով, ինտելեկտուալ խաղեր, սպորտային և ջրային խաղեր խաղալով:

     

    Ճամբարն ունեցավ գեղեցիկ վերջաբան։ Վերջին օրը ջոկատները ներկայացրին հետաքրքիր միջոցառումներ, որի ընթացքում բացահայտեցինք նաև մեր ճամբարի տաղանդներին: Օրը եզրափակվեց խարույկով, որի շուրջը համախմբվեցին բոլորը և շուրջպար բռնեցին:

     

    Շնորհակալ ենք Հայ Կաթողիկէ Առաջնորդարանին՝ ի դեմս Հայր Միքայել Վարդապետ Բասսալեին, ում շնորհիվ մենք ունեցանք անմոռանալի ճամբարային օրեր: Շնորհակալ ենք նաև Արևիկ համայնքի  ժողովրդապետ-հոգևոր հովիվ Տեր Նարեկ քահանա Թադևոսյանին, մեր  ջոկատավարներին և համակարգողներին, ովքեր ջանք ու եռանդ չէին խնայում, որպեսզի երեխաները ունենան հագեցած առօրյա:

     

    Արևիկի Հայ Կաթողիկէ Ժողովրդապետություն

     

Օրացույց

Օրացույց