«Հին Կտակարանն Աստծո համբերության գիրքն է»:
Ինչո՞ւ Աստվածաշնչում այդքան շատ սպանություններ են կատարվում Աստծո կամոք:
Հին Կտակարանում իսկապես շատ են պատերազմներն ու ավերածությունները, որոնք, իբր թե, տեղի են ունենում Աստծո կամոք, սակայն պետք է նկատի ունենալ, որ Աստվածաշունչը կիրառում է մարդակերպ լեզուն, որն Աստծուն վերագրում է մարդկային մտադրություններ և արարքներ: Օրինակ, արդար պատերազմի համար ասվում է, որ այն ցանկացել է Աստված: Ճիշտ այդպես, երբ Աստվածաշնչում կարդում ենք, որ Աստված «կարծրացրել է եգիպտացիների սրտերը», պետք է հասկանալ հետևյալ կերպ. Աստված թույլ տվեց, որ եգիպտացիները կարծրացնեն իրենց սրտերը: Երբ մենք սխալ արարքներ ենք գործում, Աստված դա թույլ է տալիս, որովհետև ուզում է, որ մենք որոշում կայացնենք:
Ինպես ասում է Սուրբ Օգոստինոսը, Հին Կտակարանն Աստծո համբերության գիրքն է: Աստվածաշունչը ցույց է տալիս, թե որքան համբերատար է եղել Աստված մարդկության հետ, որն այնքան էր թաթախվել մեղքի մեջ, որ արդեն չէր տարբերակում բարին չարից, լավը վատից, Աստծո կամքը կամ իր սեփական ցանկությունը:
Եվ այդ մեղքերի անդունդում Աստված չարհամարհեց մարդկությանը, այլ մարմնավորվեց, որպեսզի բերի փրկության լույսն ու շնորհը:
Վատիկան Նյուզ, ռուսական բաժին
Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը