Երեխաներն անցկացրեցին հիշատակելի օրեր:
2024թ. հուլիսի 11-ին, 12-ին և 13-ին Ձիթհանքովի Հայ Կաթողիկե Ս. Խաչ եկեղեցու ժողովրդապետությունը կազմակերպեց եռօրյա բակային ճամբար՝ հովանավորությամբ Հայ Կաթողիկե Առաջնորդարանի:
Ձիթհանքով համայնքի երեխաներն անցկացրեցին հիշատակելի օրեր: Ճամբարականները մասնակցեցին Սուրբ և Անմահ Պատարագին, Քրիստոնեական ուսուցումների: Նրանց համար կազմակերպվել էին ինտելեկտուալ խաղեր, սպորտլանդիա, մարզանքներ, խմբային պարեր, գուշակիր մեղեդին, մուլտ հերոսների նկարչություն և այլ խաղեր: Բակային ճամբարի վերջին օրը երեխաները գնացին Սառնաղբյուր ուխտագնացության:
Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում Հայաստանի առաջնորդության Առաքելական կարավարիչ հայր Միքայել Բասսալեին, ում օրհնությամբ կազմակերպվեց բակային ճամբարը և Ձիթհանքով համայնքի երեխաներն անցկացրեցին անմոռանալի օրեր:
Ձիթհանքովի Հայ Կաթողիկէ Ժողովրդապետություն