• Եկե՛ք աղոթենք վերջին օծում ստացող հիվանդների համար

    «Թո՛ղ Վերջին Օծման խորհուրդը լինի կարեկցության ու հույսի տեսանելի նշան բոլորի համար»։


    Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետն իր հրապարակած ավանդական տեսաուղերձում պարզաբանում է, թե ինչու 2024թ. հուլիս ամսին դիմեց ողջ Եկեղեցուն՝ հատուկ աղոթք անելու խնդրանքով բոլոր նրանց համար, ովքեր ստանում են հիվանդների Վերջին Օծման խորհուրդը:

     

    Նորին Սրբության աղոթքի համաշխարհային ցանցն այդ ուղերձը հրապարակել է, որպեսզի բոլոր հավատացյալներն իմանան հիվանդների աղոթական կարիքները և աղոթեն նրանց համար:  Սրբազան Քահանայապետն ընդգծում է, որ վերջին օծման խորհուրդը չի վերաբերում միայն մահվան մահճում գտնվող հիվանդներին. «Երբ քահանան մոտենում է մարդուն՝ վերջին օծման խորհուրդը կատարելու համար, դա չի նշանակում, որ օգնում է նրան կյանքին հրաժեշտ տալ: Նման կերպ մտածել նշանակում է կորցնել հույսը և ենթադրել, որ քահանայի այցից հետո վրա է հասնելու մահը: Եկե՛ք հիշենք, որ հիվանդների Վերջին Օծման խորհուրդը բժշկման, խնամքի, հոգատարության խորհուրդներից մեկն է, որը բուժում է հոգին: Խորհուրդ է տրվում կատարել հիվանդների վերջին օծման կարգ, եթե մարդը շատ հիվանդ է: Իսկ եթե մարդն արդեն բավականին ծեր է, ապա վերջին օծումը շատ լավ կլինի նրա համար: Աղոթե՛նք, որպեսզի հիվանդների Վերջին Օծման խորհուրդը Տիրոջ ուժն ու զորությունը շնորհի այդ խորհուրդը ստացած անձանց ու նրանց հարազատներին և միշտ լինի կարեկցության ու հույսի տեսանելի նշան բոլորի համար»։

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց