«Գաղթականին ընդունողն ընդունում է Քրիստոսին»:
Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի աղոթքի համաշխարհային ցանցը հրապարակել է տեսաուղերձ, որում նա մեկնաբանում է իր աղոթական դիտավորությունը 2024թ. հունիս ամսվա համար:
Այս անգամ Նորին Սրբությունը խնդրում է աղոթել «բոլոր նրանց համար, ովքեր փախչում են իրենց երկրներից»:
«Պատերազմից կամ աղքատությունից փախչող մարդիկ ոչ միայն ապրում են այդ ողբերգությունը, այլ նաև շատ հաճախ նրանց համակում է այնպիսի զգացողություն, որ իբր նրանց արմատախիլ են արել և նրանք չգիտեն, թե որն է իրենց տեղն այս աշխարհում, – ընդգծում է Սրբազան Քահանայապետը տեսաուղերձում: – Բացի այդ, գաղթականներին ընդունած որոշ երկրներ նրանց նայում են մտավախությամբ ու տագնապով: Ապա հայտնվում է պատի ուրվականը. պատեր երկրների, ընտանիքների և մարդկանց սրտերի միջև: Մենք քրիստոնյաներ ենք և չենք կարող կիսել այդ մտածելակերպը: Գաղթականին ընդունողն ընդունում է Քրիստոսին: Մենք պիտի զարգացնենք ու խթանենք այնպիսի սոցիալ-քաղաքական մշակույթ, որը կպաշտպանի գաղթականների իրավունքներն ու արժանապատվությունը, կաջակցի նրանց՝ իրենց ձեռնարկած գործերում և կնպաստի ինտեգրմանը»:
Տեսաուղերձի ավարտին Նորին Սրբությունը ձևակերպում է հունիս ամսվա աղոթական դիտավորությունը.
«Եկե՛ք աղոթենք, որպեսզի պատերազմից կամ սովից փախչող գաղթականները, ովքեր ստիպված են վտանգներով լի ճանապարհորդություն կատարել, գտնեն ջերմ ընդունելություն և կյանքի նոր հնարավորություններ»:
Վատիկան Նյուզ, ռուսական բաժին
Թարգմանեց՝ Նարիա Բաղդասարյանը