• Հիսուս քայլ առ քայլ մեզ ցույց է տալիս դեպի երկինք տանող ճանապարհը

    «Ինչպե՞ս ենք մենք քայլում դեպի երկինք. միայնա՞կ, թե՞ մեր եղբայրներին անկեղծ սիրելով»:


    Իր Խոսքով և Խորհուրդների շնորհով Հիսուս մեզ ցույց է տալիս Հայրական տան գեղեցկությունը, դեպի ուր մենք գնում ենք, ասաց Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը իր խորհրդածության ժամանակ՝ Regina Caeli աղոթքը կարդալուց առաջ: Այդ օրը Իտալիայում և աշխարհի մի շարք այլ երկրներում նշվում էր Համբարձման տոնը:

     

    Հիսուսի վերադարձը Հոր մոտ չի ներկայացվում է՝ որպես Նրա ցանկություն, որովհետև Նա չի ուզում բաժանվել մեզանից, այլ ձգտում է առաջնորդել մեզ դեպի երկինք տանող ճանապարհին, ընդգծեց Նորին Սրբությունը և զուգահեռներ անցկացրեց լեռնագնացների հետ, ովքեր ընդամենը մեկ լարանով բարձրանում են լեռը. մենք երկար ժամանակ դժվարությամբ ենք քայլում և, վերջապես, մեր դիմաց բացվում է լայնարձակ հորիզոնը: Հենց այդ ժամանակ էլ մենք վերջին ճիգերն են գործադրում՝ վճռական քայլերն անելու և լեռան գագաթին հասնելու համար: Մենք՝ Եկեղեցին, այն մարմինն ենք, որը Հիսուս տանում է Իր հետ՝ դեպի երկինք համբարձվելիս, ընդգծեց Սրբազան Քահանայապետը:

     

    Մենք ուրախությամբ ենք Նրա հետ վեր բարձրանում, քանզի գիտենք, որ մեկի քայլը քայլ է բոլորի համար, որպեսզի ոչ ոք հետ չընկնի ու չկորչի, որովհետև մենք մի մարմին ենք:

     

    «Քայլ առ քայլ Հիսուս մեզ ցույց է տալիս ճանապարհը: Որո՞նք են այդ քայլերը: Այսօրվա Ավետարանում խոսվում է Ավետարան քարոզելու, մկրտության, չար ոգիներին դուրս հանելու, օձերի դեմ պայքարելու և հիվանդներին բժշկելու մասին, այսինքն՝ սիրո արարքների մասին. կյանք պարգևել, հույս ներշնչել, հեռու մնալ չարիքից ու անմաքուր բաներից, չարին բարությամբ պատասխանել, լինել տառապողների կողքին», – պարզաբանեց Նորին Սրբությունը: Որքան շատ ենք մենք նման կերպ վարվում, այդքան էլ Սուրբ Հոգին վերափոխում է մեզ, որքան շատ ենք հետևում Նրա օրինակին, այդչափ էլ զգում ենք, թե ինչպես է մեր շուրջը օդը դառնում թեթև ու մաքուր, հորիզոնը՝ լայնարձակ, իսկ նպատակը՝ ավելի մոտ, որքան արտահայտիչ են դառնում մեր խոսքերն ու արարքները, այդքան էլ մաքրվում և ընդարձակվում են մեր միտքն ու սրտերը:

     

    Հետևաբար, եկե՛ք հարցնենք ինքներս մեզ, թե որքա՞ն է մեր մեջ կենդանի Աստծուն և Նրա կյանքին ձգտելու փափագը, թե՞ մեզ շատ քիչ բան է հետաքրքրում և մենք կախվածությա՞ն մեջ ենք այն ամենից, ինչն անցողիկ է. փող, հաջողություն, հաճույքներ: Ինչպե՞ս ենք մենք քայլում դեպի երկինք. միայնա՞կ, թե՞ մեր եղբայրներին անկեղծ սիրելով, ովքեր մեր ուղեկիցներն են և հեշտացնում են այդ դժվարին ճանապարհը:

     

    «Թո՛ղ Սուրբ Կույս Մարիամը, Ով հասավ իր նպատակին, օգնի մեզ միասին և ուրախությամբ քայլել դեպի Երկնքի փառքը», -խորհրդածության ավարտին ասաց Սրբազան Քահանայապետը:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նարիա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց