«Ջերմեռանդորեն աղոթել»:
Հունվարի 21-ին, «Հրեշտակ Տեառն» աղոթքը կարդալուց և ուխտավորներին ողջունելոց հետո՝ Սրբազան Քահանայապետն ազդարարեց Եկեղեցական Աղոթքի տարվա սկիզբը։
Մի քանի ամսից կբացվեն Սուրբ Դռները և կսկսվի 2025թ. Հոբելյանը, հիշեցրեց Նորին Սրբությունը և կոչ արեց հավատացյալներին էլ ավելի «ջերմեռանդորեն աղոթել, որպեսզի արժանապատվությամբ ապրենք այդ օրհնյալ իրադարձությունը և զգանք Աստծո հույսի զորությունը: Ահա, թե ինչու ենք հենց այսօր սկսում Աղոթքի տարին»:
Աղոթքի տարին կօգնի ամեն մի քրիստոնյայի վերագտնել «աղոթքի մեծ արժեքն ու բացարձակ անհրաժեշտությունն անձնական կյանքում, Եկեղեցու և ողջ աշխարհի կյանքում: Ավետարանության վերատեսչության տրամադրած ուղեցույցները կօգնեն մեզ լավապես ապրելու Աղոթքի տարին», ասաց Սրբազան Քահանայապետը:
Վատիկան Նյուզ, ռուսական բաժին
Թարգմանեց՝ Նարիա Բաղդասարյանը