• ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

    Վատիկանի «Fabric of Saint Peter» գերատեսչությունը հայտարարում է «Ճանապարհ Խաչի» տասնչորս կայանները պատկերող գեղանկարչական գործերի միջազգային մրցույթ:


    Տեղեկացնում ենք, որ Վատիկանի «Fabric of Saint Peter» գերատեսչությունը հայտարարում է «Ճանապարհ Խաչի» տասնչորս կայանները պատկերող գեղանկարչական գործերի միջազգային մրցույթ: Գործերը նախատեսված են ժամանակավոր ցուցադրության համար՝ Վատիկանի Սուրբ Պետրոսի Պապական Տաճարում, սկսած 2026 թվականի փետրվարի 18-ից՝ Մեծ Պահքի ընթացքում:

    Մրցույթին մասնակցությունը անվճար է և հայտերը ընդունվում են բոլոր երկրներից և բաց են բոլոր ազգերի ներկայացուցիչների համար:

    Մրցույթին մասնակցության համար դիմում-հայտերը կարող եք լրացնել Վատիկանի Սուրբ Պետրոսի Պապական Տաճարի պաշտոնական կայքէջում ներկայացված հետևյալ հղումով՝ https://www.basilicasanpietro.va/it.html, որը հասանելի է 2024թ. հունվարի 8-ից: Հայտերի ընդունման վերջնաժամկետ է սահմանված 2024թ. հունվարի 31-ը:

    Կից կարող եք տեսնել մրցույթի պայմանների վերաբերյալ ծանուցագիրը՝ իտալերեն և անգլերեն լեզուներով:

    Fabbrica si S. Pietro

Օրացույց

Օրացույց