• Սոչիի հայ կաթողիկէ ժողովրդապետության հինգ ամյա հոբելյանի տոնակատարությունները

    «Առաքելություն՝ Սուրբ Խաչի հովանու ներքո»:


    2023թ. դեկտեմբերի 2-ին Մոսկվայի հայ կաթողիկէների ժողովրդապետ, Ռուսաստանում Հայ Կաթողիկէների Առաջնորդական Փոխանորդ Հ. Պետրոս Ծ. Վրդ. Եսայանի գլխավորությամբ Սոչի քաղաքում հանդիսավոր Սուրբ Պատարագով տոնվեց Սբ. Խաչ հայ կաթողիկէ ժողովրդապետության հիմնադրման հինգ ամյակը: Սուրբ Պատարագը մատուցվեց առընթերակայությամբ Սոչիի ժողովրդապետ Հ. Սերգեյ Ծ. Վրդ. Բաբաջանյանի, փոխժողովրդապետ Հ. Հովհաննես Վրդ. Մելիքյանի և Հայր Ալեքսանդր Նեմչինովի, ով Բրյանսկում ծառայում է հայ կաթողիկէներին: Սբ. Պատարագին ներկա էին բազմաթիվ հավատացյալներ: Պատարագից հետո կատարվեց Անդաստանի օրհնության ծեսը (օրհնվում են աշխարհի չորս ծագերը, երկիրը, տարվա պտղաբերությունը, վանքերը, բնակավայրերը և բնակիչները) և Տիրոջ կենսատու Խաչի մասունքով հավատացյալների օրհնության կարգ։ Պատարագի ավարտին տեղի ունեցավ տոնական ճաշկերույթ և զրույց՝ հավատացյալների հետ։

     

    Սոչիի Սուրբ Խաչ հայ կաթողիկէ ժողովրդապետությունը հիմնադրվել է 2018թ. դեկտեմբերի 2-ին՝ Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասյանի տնօրինությամբ և օրհնությամբ: Սոչիի ժողովրդապետությունն ընդգրկում է ՌԴ Մեծ Սոչի տարածքում գտնվող հինգ քաղաքների հայ կաթողիկէներին: Սոչիի ժողովրդապետության հինգամյա հոբելյանն այս օրերին տոնել են Սոչիի երեք մեծ քաղաքներում՝ Սոչիում, Լազարևսկում և Տուապսեում:

     

    Դիվան Հայաստանի Հայ Կաթողիկէ Առաջնորդության

Օրացույց

Օրացույց