• Երբեք չշահագործել ջուրը, հրատապ է ծրագրել կայուն մատակարարում

    «Ջուրը կյանքի և առաջընթացի աղբյուր դարձնել բոլորի համար»:


    Պարենի համաշխարհային օրվա առթիվ Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը պատգամ հղեց FAO տնօրեն Քու Դոնգյուին: Նա նախ ընդգծեց, որ պարենի համաշխարհային օրը նշվում է այնպիսի ժամանակահատվածում, երբ մեր մեծաթիվ եղբայրներն ապրում են աղքատ և հուսահատ վիճակում, սովն ու թերսնումը լրջորեն վնասում են բազմաթիվ մարդկանց՝ անհավասարության, անարդարության կուտակման պատճառով:

     

    Ապա խոսելով այս տարվա պարենի միջազգային օրվա թեմայի մասին «Ջուրը կյանք է, ջուրը սնունդ է», Նորին Սրբությունն ընդգծեց, որ  ջուրը կյանք է, որովհետև երաշխավորում է գոյատևումը, սակայն ներկա ժամանակներում լուրջ խնդիր է դարձել ջրի քանակի ու որակի մարտահրավերները, երկրագնդի բազմաթիվ վայրերում խմելու ջրի պակասի պատճառով մահանում ու հիվանդանում են բազմաթիվ եղբայրներ։

     

    Սրբազան Քահանայապետն ընդգծեց, որ շտապ պետք է զարգացնել կրթական եւ մշակութային ձեռնարկներ, որոնք կբարձրացնեն հասարակության իրազեկությունը, որպեսզի առաջնային բարիքը հարգվի ու պահպանվի։ «Մենք երբեք ջուրը չպիտի դիտարկենք որպես ապրանք, որպես փոխանակման արդյունք, որի օգնոթյամբ կարող ենք շահ կուտակել», ասաց Նորին Սրբությունը:

     

    Ջուրը սնունդ է

     

    Սրբազան Քահանայապետն ընդգծում է, որ միջազգային կազմակերպությունները, պետությունները, քաղաքացիական ընկերությունները, ակադեմիական և որոնումի հաստատությունները, ինչպես նաև մյուս բոլոր կազմակերպությունները պետք է հաշտեցնեն կամքերն ու միավորեն գաղափարները, որպեսզի ջուրը դառնա ժառանգություն բոլորի համար և ավելի լավ կառավարվի ու մատակարարվի կայուն ձևով։

     

    Նորին Սրբությունն ընդգծեց, որ պարենի միջազգային օրվա տոնակատարությունը պետք է նաև հիշեցնի, որ թափոնների մշակույթը պետք է հակազդվի կտրուկ քայլերով, որոնք հիմնված են բոլորի կողմից պատասխանատու ու հավատարիմ համագործակցության վրա։

     

    Սրբազան Քահանայապետը նաև նշեց, որ «այսօր ականատես ենք դառնում միջազգային հարաբերության գայթակղեցուցիչ բևեռման՝ շարունակվող ճգնաժամերի ու բախումների պատճառով։ Հսկայական ֆինանսական և նորարական միջոցներ են ուղղվում զենքի առևտրի համար, սակայն այդ բոլոր հնարավորությունները պետք է ծառայեցնել միայն մեկ նպատակի. ջուրը կյանքի և առաջընթացի աղբյուր դարձնել բոլորի համար:

     

    «Երբեք որքան հիմա հրատապ չէ դառնալ երկխոսության և խաղաղության ճարտարապետներ։ Եկեղեցին երբեք չի հոգնում մշակել այնպիսի արժեքներ, որոնք կարող են կառուցել քաղաքացիություն, որը սիրո, փոխադարձ հարգանքի ու օգնության մեջ գտնում է կողմնացույց՝ իր քայլերն առաջնորդելու համար և օգնում է տառապող եղբայրներին, հատկապես սովածներին ու ծարավներին:

     

    Նորին Սրբությունը պատգամի ավարտին շնորհակալություն հայտնեց ՄԱԿ-ի Պարենի և հողագործության կազմակերպության կատարած աշխատանքների համար՝ հայցելով երկնային առատ օրհնություններ բոլոր նրանց, ովքեր պայքարում են ի շահ եղբայրական ու ավելի լավ աշխարհի։

     

    Վատիկան Նյուզ, Հայկական բաժին

    Արևելահայերենի վերածեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց