• Սրբազան Պապը իր խոր ցաւն է արտայայտում ISIS-ի ահաւոր գործողութիւնների կապակցութեամբ

    Սրբազան Պապը իր խոր ցաւն է արտայայտում ISIS-ի ահաւոր գործողութիւնների կապակցութեամբ


    Իսլամական ISIS ահաբեկչական խմբաւորումը 2015թ. ապրիլի 19-ին տարածեց մի նոր տեսանկարահանում, որտեղ, ըստ տեսանկարահանման պատմողի, արձանագրուած է 30 քրիստոնեա եթովպիացների մահապատիժը՝ ISIS-ի ահաբեկիչների ձեռքով: 15 մարդ սպանուել է Լիբիայի ծովափնեայ մի վայրում, իսկ միւս 15-ը՝ հարաւային Լիբիայի անապատներից մէկում: Ինչպէս յիշում էք, 2015թ. փետրուարին նոյն ISIS-ը մէկ այլ զարհուրելի տեսանկարահանում էր տարածել՝ 21 ղպտի քրիստոնեաների սպանութեան մասին:

     Սրբազան Քահանայապետը սրտի խոր ցաւով մի նամակ է գրել Եթովպիական Ուղղափառ Եկեղեցու պատրիարք Աբունա Մաթիասին, որտեղ գրում է, որ կապ չունի թէ որ եկեղեցու քրիստոնեաների արիւնն է յեղւում.նրանց արիւնն ու հաւատոյ խոստովանութիւնը մէկ է՝ Քրիստոս: «Մեր քրիստոնեայ եղբայրների եւ քոյրերի արիւնը վկայութիւն է, որի աղաղակը պէտք է լսի իւրաքանչիւր անձ, ով դեռեւս կարող է զանազանել բարին ու չարը: Աւելի շատ այդ աղաղակը պէտք է լսեն նրանք, ում ձեռքերում ժողովուրդների ճակատագրերն են».գրում է Նորին Սրբութիւն Ֆրանցիսկոս Քահանայապետը:

    Լիբիան 2011թ. Քադաֆֆիի սպանութիւնից յետոյ քաոսային դրութեան մէջ է.այդտեղ են կուտակւում նաեւ տարբեր դժբախտ երկրներից արտագաղթող ընտանիքներ եւ զոհ դառնում մարդավաճառներին ու ահաբեկիչներին:

Օրացույց

Օրացույց