«Լսել Աստծո ականջներով, որպեսզի սովորենք խոսել Աստծո բառերով և խոսքերով»:
Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի աղոթքի համաշխարհային ցանցը հրապարակել է 2023թ. հոկտեմբեր ամսվա աղոթական դիտավորության ամենամսյա տեսաուղերձը, որում կոչ է անում աղոթել Եպիսկոպոսների Սինոդի համար:
«Առաքելությունը Եկեղեցու սրտում է», – ասում է Նորին Սրբությունը: – Ավելին, երբ Եկեղեցին պատրաստվում է Սինոդի, սինոդական այդ դինամիկային աջակցում է բացառապես միսիոներական կոչումը: Այլ կերպ ասած, սա է Ավետարանը հռչակելու Հիսուսի պատվիրանի պատասխանը: Ցանկանում եմ հիշեցնել, որ այս ամենով ոչինչ չի ավարտվում և եկեղեցական ճանապարհորդությունն հենց այսպես էլ շարունակվում է։ Մենք այդ ճանապարհն անցնում ենք Էմմավուսի աշակերտների նման՝ լսելով Տիրոջը, Ով միշտ քայլում է մեր կողքին: Աղոթքի և խորաթափանցության միջոցով Սուրբ Հոգին օգնում է մեզ իրականացնել «լսողության առաքելությունը», այսինքն՝ լսել Աստծո ականջներով, որպեսզի սովորենք խոսել Աստծո բառերով և խոսքերով: Հենց այսպես ենք մենք մոտենում Քրիստոսի սրտին, որից էլ ծնվում է մեր առաքելությունը և մեզ դեպի Նրան ձգող ձայնը։ Այդ ձայնը մեզ ցույց է տալիս առաքելության առանցքը՝ հասնել բոլորին, փնտրել բոլորին, ընդունել բոլորին, ներառել բոլորին՝ ոչ ոք չբացառելով: Եկե՛ք աղոթենք Եկեղեցու համար, որպեսզի նա ունկնդրումն ու երկխոսությունը դարձնի իր ապրելակերպը կյանքի ամեն մի մակարդակում՝ ենթարկվելով Սուրբ Հոգու զորությանը, Ով նրան առաջնորդում է դեպի աշխարհի ծայրերը»:
Վատիկան Նյուզ, ռուսական բաժին
Թարգմանեց՝ Նարիա Բաղդասարյանը