• Որտե՞ղ է միջազգային հասարակությունը, որտե՞ղ է նրանց խիղճը, երբ Արցախում ողբերգություն է․ Ռաֆայել ԻԱ Մինասյան

    «Որտե՞ղ է միջազգային հասարակության խիղճը, երբ այս տեսակ ոճիր է կատարվում»։


    «Եթե իսկապես ուզում ենք հայ ժողովրդին օգնության հասնել, ով ենթարկված է սովի ու հիվանդության, ում մարդկային իրավունքերը ոտնակոխ են եղած, անմիջական հրադադարի կարիք կա։ Սա է գործնական քայլը, որը պահանջում ենք այս պահին։ Զորակցության, կարեկցանքի ու դատապարտման հայտարարությունները ոչ մի բանի չեն ծառայում։ Մեզ համար այդ կոչերը դեռ ոչ մի նշանակություն չունեն։ Այդ հողերի վրա ապրում են մանուկներ, նորածիններ, տարեցներ և ընտանիքներ։ Կա դեղորայքի, հացի, կաթի, էլեկտրականության ու գազի պակաս։ Պակաս կա ամեն բանի։ Այն մահվան դատապարտված ժողովուրդ է։ Փրկենք նրանց։ Որտե՞ղ է միջազգային հասարակության խիղճը, երբ այս տեսակ ոճիր է կատարվում»։ Սա Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց Ռաֆայել Պետրոս ԻԱ Կաթողիկոս Պատրիարքի խոսքերն են, որ ասաց Իտալիայի Եպիսկոպոսների հովանավորությամբ հրապարակված «SIR» գործակալության հետ ունեցած հարցազրույցի ժամանակ, անդրադառնալով սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Արցախի անմեղ բնակչության դեմ վայրագ հարձակումին ու հաստատելով, որ «անհրաժեշտ է միջազգային հասարակության միջամտումը։ Հստակ ու գործնական միջամտություն»։

     

    Ամենապատիվ Հոգևոր Տերն անդրադարձ կատարեց ինը ամիս ի վեր Արցախում տեղի ունեցած մարդասիրական ճգնաժամին՝ հաստատելով, որ վերջին օրերին բեռնատարների Արցախի Հանրապետություն մուտք գործելը բոլորովին խեղկատակություն էր, որովհետև ճանապարհը չի բացվել ու Արցախի ժողովրդի իրավիճակը օրհասական է։

     

    Պատրիարք Մինասյանն այս հարցազրույցի ժամանակ արձագանքելով Տառապող Եկեղեցու Օգնություն հիմնարկի Իտալիայի մասնաճյուղի տնօրեն Տիար Ալեսսանտրո Մոնթետուրին՝ հրապարակեց մի հայտարարություն, որում հայտնեց, որ հայ ժողովուրդը գտնվում է նոր «ցեղասպանության» առաջ և որ Տառապող Եկեղեցու Օգնություն կազմակերպությունը մոտ է այս անիմաստ հարձակումի զոհերին ու մասնավորապես հայ քրիստոնյա հասարակությանը, ապա մաղթեց, որ տարբեր պետությունների ու միջազգային կազմակերպությունների դատապարտումի ձայներին հետևեն նաև անմիջական միջամտություններ՝ վտանգված բնակչությանը փրկելու համար։

     

    Վատիկան Նյուզ, Հայկական բաժին

    Արևելահայերենի վերածեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց