• Հետաքրքիր թուային տուեալներ՝ կաթողիկէների մասին

    Հետաքրքիր թուային տուեալներ՝ կաթողիկէների մասին


    Ինչպէս յայտնում է Ռադիօ Վատիկանի հայկական բաժինը, 2015թ. ապրիլի 16-ին  հրապարակուել է Կաթողիկէ Եկեղեցւոյ քահանայապետական տարեցոյցը, որտեղ փաստուած են հետեւեալը ուշագրաւ թուերը:

    2005-2013թթ. մկրտուած կաթողիկէների թիւը ամբողջ աշխարհում աճել է 12 %-ով, 1.115 միլիոնից հասնելով 1.254 միլիոնի, արձանագրելով 139 միլիոնի աճ,

    Եւրոպայի կաթողիկէների թիւը կայուն է մնացել, մինչդեռ Աֆրիկայում կաթողիկէների թիւը աճել է 34 %-ով։ Ամերիկայի եւ Ասիայի մէջ կաթողիկէների թիւն աւելացել է:

    Աւելացել է միսիոներ քարոզիչների թիւը,  Եւրոպայի մէջ` 19 %-ով, իսկ Հիւսիսային Ամերիկայի մէջ` 12,5 %-ով. Ասիա 9,7%-ով, իսկ ԱՖրիկա մէջ 8,1 %-ով։

    Եպիսկոպոսների  թիւը ըստ տոկոսային հարաբերութեան հետեւեալն է. Ամերիկա (37,4%) ու Եւրոպա (31,4%), Ասիա (15,1%), Աֆրիկա (13,6%), Ովկիանիա (2,5%)։

     Քահանաների թիւը յատկապէս աճել է  Աֆրիկայում ու Ասիայում.ներկայումս ամբողջ աշխարհում կաթողիկէ քահանաների թիւը 415.348 է։ Քահանաների թուի աճ չի գրանցուել միայն Հիւսիսային Ամերիկայում ու Եւրոպայում:

     Աւելացել է մնայուն սարկաւագների թիւը ամբողջ աշխարհում։ Մնայուն սարկավագը լատին Կաթողիկէ Եկեղեցում կարող է ամուսնանալ ու ընտանիք կազմել ու ծառայել Եկեղեցուն միշտ եւ միայն որպէս սարկաւագ: Լատին Կաթողիկէ Եկեղեցին ամուսնացեալ քահանայութիւն չունի:

     Ամերիկայի ու Եւրոպայի մնայուն սարկաւագները ընդհանուր թիւը լատին կաթողիկէ սարկաւագների թուի 97,6 % է։

    Աճել է արական սեռի վանականների (եղբայրներ եւ քահանայ վանականներ) թիւը։ Ներկայումս կայ 55 հազար կաթողիկէ վանական։

     Մինչդեռ պակասել է միաձնուհիների թիւը.նրանց թիւը 760.529-ից հասել է 693.575-ի։

     Քահանայութեան թեկնածուների թիւը եւս  նուազել է. 120.616-ից իջել է 118.251-ի։

     

Օրացույց

Օրացույց