• Հայր Անտոն ծայրագույն վարդապետ  Թոթոնջյանի քահանայական ձեռնադրության 50 ամյակը

    «Հայր Անտոնն ունեցել է բեղուն գրիչ»:


    Այս տարի լրացավ Հայր Անտոն ծայրագույն վարդապետ  Թոթոնջյանի քահանայական ձեռնադրության 50 ամյակը, որի առիթով  օգոստոսի 26-ին, Գյումրիի Սրբոց Նահատակաց հայ կաթողիկե եկեղեցում  մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ՝ իր իսկ ձեռամբ: Ս․Պատարագին ներկա էին Վատիկանի դեսպան արքեպիսկոպոս Ժոզե Ավելինո Բետանկուրը, գերապատիվ հայր Միքայէլ վարդապետ Բասսալեն, հոգևոր հայրեր և հավատավոր ժողովուրդը։ Վատիկանի դեսպանը Ս․ Պատարագի ավարտին հուշանվեր հանձնեց հայր Անտոնին։

     

    Տոնական օրվա հյուրասիրության շրջանակներում՝ Ս․ Պատարագից անմիջապես հետո, բոլոր մասնակցները հնարավորություն ունեցան կիսվելու հոբելյարի հետ հիշողություններով, պատմություններով և բարեմաղթանքներով։

     

    Հինգ տասնամյակ շարունակ ծայրագույն վարդապետը Աստծո խոսքն ու սերն է տարածել հայակական տարբեր գաղթօջախներում և Հայաստանում ապրող հավատավոր ժողովրդի հոգիներում: Քսանմեկ տարի առաջ Հայր Անտոնը որոշեց Ավստրալիայից գալ Հայաստան՝ ավելի կարևոր համարելով իր ծառայությունների մատուցումը հայրենիքում ապրող ժողովրդին՝ հույսով ու հավատով, որ իր քարոզների արդյունքում այստեղ ժողովուրդը ավելի լավ ու քրիստոնեավայել կյանքով կապրի։ Շիրակի մարզի Արևիկ, Փանիկ, Լանջիկ, Ձիթհանքով և Ազատան համայնքների բնակիչները երկար տարիներ ճաշակել են հայր Անտոնի՝ սիրով ու բարությամբ հարուստ քարոզները, որոնք, թափանցելով, խոսել են յուրաքանչյուրի սրտի հետ։

     

    Աստծո խոսքն ավելի հասանելի դարձնելու և տարածելու նպատակով 2011 թվականին հայր Անտոնը հիմնեց «Արփա» հաղորդաշարը։ Այն որոշ ժամանակ անց հիմք դարձավ Հայաստանի «Ռադիո Մարիամ» մշակութային հիմնադրամի ստեղծմանը, որը ղեկավարեց երկար տարիներ։

     

    Այս բոլոր տարիների ընթացքում ՝ հեղինակելով բազմաթիվ հոդվածներ ու մի քանի գրքեր և կատարելով համաքրիստոնեական նշանակության հոգևոր և հոգեբանական գրականության շուրջ ութսուն անուն գրքերի թարգմանություն։

     

    Հայր Անտոն Ծ․Վ․Թոթոնջյանն այսօր էլ շարունակում է իր քարոզչական ու թարգմանական գործունեությունը տարբեր հարթակներում։

     

    Դիվան Հայաստանի Հայ Կաթողիկէ Առաջնորդության

Օրացույց

Օրացույց