• Սուրբ Աթոռը ուշադրութիւն է հրաւիրում Պապի խօսքերի դրակա՛ն բովանդակութեան վրայ

    Սուրբ Աթոռը ուշադրութիւն է հրաւիրում Պապի խօսքերի դրակա՛ն բովանդակութեան վրայ


    Ըստ լեհական Rzeczpospolita պարբերականի հրապարակման, ապրիլի 15-ին Սուրբ Աթոռի մամլոյ խօսնակ Հայր Ֆեդերիկո Լամբերտին լրագրողներին յայտնել է, որ Ֆրանցիսկոս Սրբազան Պապի բառերը լրիւութեամբ համահունչ են Սուրբ Աթոռի երկխօսութեան դիրքորոշմանը եւ որ Պապը չի ուզում վիճել Անկարայի հետ: Ըստ Լամբերտիի, Պապը պարզապէս կրկնել է այն, ինչ ամրագրուել էր 2001թ. սեպտեմբերի 27-ին Սբ. Էջմիածնում երկու հոգեւոր պետերի կողմից արուած համատեղ յայտարարութեամբ: Պէտք է ասել այն ինչ եղել է պատմութեան ընթացքում, որպէսզի կանխուեն նոր դժբախտութիւնները: Հարկ է ուշադրութիւն դարձնել Պապի խօսքերի դրակա՛ն բովանդակութեանը, շեշտել է Լոմբարդին, Պապը իր ցանկութիւնն արտայայտեց՝ տեսնելու հայ եւ թուրք ժողովուրդների միջեւ հաշտութեան եւ երկխոսութեան գործընթաց: Լոմբարդին պատշաճ չի չհամարել մեկնաբանել Էրդողանի կոպիտ արտայայտութիւնները Քահանայապետի հասցեին, ինչպէս նաեւ Թուրքիայի վարչապետ Ահմետ Դավութօղլու յայտարարութիւնը, թէ Պապը միացել է «չարի ուժերին», որոնք դաւադրութիւն են նիւթում Թուրքիայի դէմ:

Օրացույց

Օրացույց