• Թո՛ղ Տերն օրհնի մարդավաճառության դեմ պայքարողներին

    «Մարդավաճառությունը սարսափելի երևույթ է»:


    Կիրակնօրյա աղոթքից հետո Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը հիշեցրեց, որ հուլիսի 30-ին են նշվում ՄԱԿ-ի կողմից հաստատված Բարեկամության միջազգային օրը և Մարդավաճառության դեմ պայքարի համաշխարհային օրը:

     

    Նորին Սրբությունն ընդգծեց, որ Բարեկամության միջազգային օրը կարևորում և խթանում է ժողովուրդների ու մշակույթների միջև բարեկամությունը: Իսկ Մարդավաճառության դեմ պայքարի համաշխարհային օրվա նպատակն է վերջ տալ «ոճրագործություններին, որոնք մարդկանց ապրանքի են վերածում»:

     

    «Մարդավաճառությունը սարսափելի երևույթ է, որում ներգրավված են մեծաթիվ մարդիկ. երեխաներ, կանայք, աշխատավորներ, բազմաթիվ շահագործվող մարդիկ: Նրանք բոլորն ապրում են անմարդկային պայմաններում և տառապում են հասարակության կողմից չհասկացված լինելու և անտարբերության պատճառով»։

     

    Սրբազան Քահանայապետն ընդգծեց, թե ներկայիս աշխարհում որքան շատ են տարածված մարդկանց վաճառքի հանցագործությունները և երախտագիտություն հայտնեց նրանց, ովքեր օգնության ձեռք են մեկնում սրտկավաճառների ծուղակում հայտնված մարդկանց.

     

    «Թո՛ղ Տերն օրհնի մարդավաճառության դեմ պայքարողներին»:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նարիա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց