• Սեռը փոխելը հարցի լուծում չէ՛.Սրբազան Պապի ընդհանուր ունկնդրութիւնը

    Սեռը փոխելը հարցի լուծում չէ՛.Սրբազան Պապի ընդհանուր ունկնդրութիւնը


     Շարունակելով խօսել ընտանիքի թեմայով՝ Սրբազան Պապն անդրադարձել է տղամարդու եւ կնոջ ամուսնական միութեան խորհրդին եւ կնոջ դերին: «Աստուած մարդուն ստեղծեց իր պատկերով…տղամարդ եւ կին ստեղծեց նրանց». Սուրբ Գրքի այս խօսքը նշանակում է, որ տղամարդը եւ կինը կրում են Աստուծոյ պատկերը ոչ միայն որպէս առանձին անհատներ, այլեւ՝ երկուսը միասին: Աստուծոյ ծրագրում սեռական տարբերութիւնը չի նշանակում ենթակայութիւն, այլ՝ միութիւն եւ վերարտադրութիւն, իսկ սա բերում է ներդաշնակութիւն եւ հարստացնում է մարդկային ընտանիքը:

     Բայց աշխարհը ի՛ր սցենարներն է առաջարկում եւ բարդացնում է կնոջ դերի ճիշտ ընկալումը: Յիսուս կնոջ դերը հասկանալու համար մի լոյս տուեց մեզ, որին հասնելու համար դեռ երկար ճանապարհ ենք անցնելու: Գենդերային մօտեցումները սեռերի միջեւ տարբերութիւնները ջնջելու նպատակով այդ խնդիրը լուծելու անկարողութեան յուսահատութեան արտայայտութիւն են, բայց՝ ո՛չ լուծում: Քահանայապետը տղամարդկանց եւ կանանց հրաւիրում է աւելի ջերմ ու հարգանքով լինել միմեանց նկատմամբ, աւելի շատ զրուցել միմեանց հետ:

     Հարկ է աւելի շատ գործ անել՝ կնոջ դերը Եկեղեցում բարձրացնելու համար, կնոջ ձայնին պէտք է կշիռ ու հեղինակութիւն տրուի եւ միաժամանակ մտածել, թէ ի՛նչ չափով Տիրոջ հանդէպ մեր հաւատքի ճգնաժամը կապ ունի տղամարդու եւ կնոջ միջեւ պսակի ճգնաժամի հետ, ասել է Սրբազան Քահանայապետը:

     Բոլոր ընտանիքների առաջնային խնդիրը պէտք է լինի վերայայտնագործելը Տիրոջ ծրագիրը եւ Տիրոջ պատկերն արտատպելը Պսակի ուխտի մէջ:

Օրացույց

Օրացույց