• Ռաֆայել Պետրոս ԻԱ Մինասյանի Քահանայական Ձեռնադրության հիսուն ամյակի նշումը Նեապոլ քաղաքում

    Ամենապատիվ և Գերերջանիկ Ռաֆայել Պետրոս ԻԱ Քահանայական Ձեռնադրության հիսուն ամյակին նվիրված արարողությունները տեղի կունենան Իտալիայի Նեապոլ քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հռչակավոր Եկեղեցում՝ 2023թ. հունիսի 25-ին:


    Այս տարի հունիսի 24-ին, մինչ Հայ Եկեղեցու տոնացույցում նշվում է  հայոց մեծ առաքյալ մեր Սուրբ Հայր Գրիգորի Լուսավորչի Նշխարաց Գյուտի տոնը, Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց Կաթողիկոս Պատրիարք Ամենապատիվ և Գերերջանիկ Ռաֆայել Պետրոս ԻԱ Մինասյանը տոնում է իր «Քահանայական Ձեռնադրության» հիսնամյա հոբելյանը, որի առթիվ կազմակերպված են կրոնական, ծիսական ու մշակութային հանդիսություններ և արարողություններ, որոնք պիտի տեղի ունենան Իտալիայի Նեապոլ քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հռչակավոր Եկեղեցում՝ 2023թ. հունիսի 25-ին:

     

    Նեապոլի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցին

     

    Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցում են պահպանվում հայոց մեծ առաքյալի մասունքները և հատկապես նրա գանգը։ 2001թ. Հայաստանի Քրիստոնեացնման 1700 ամյակին առթիվ՝ Սուրբ Հովհաննես Պողոս Բ Քահանայապետի կամքով այդ մասունքների մի մասը նվիրվեց Հայ կաթողիկէ և առաքելական Եկեղեցիների կաթողիկոսներին։

     

    Այնտեղ են պահպանվում նաև Նեապոլի քաղաքի համապաշտպան Սրբուհի Պատրիսիայի մասունքները, և ամեն տարի Նեապոլի պաշտպան Սուրբ Կենարիոսի նման, տեղի է ունենում նրա արյան հեղկացումի հրաշքը։

     

    Ձեռնարկներն ու  արարողությունները

     

    Ամենապատիվ և Գերերջանիկ Ռաֆայել Պետրոս ԻԱ Քահանայական Ձեռնադրության հիսուն ամյակի առթիվ Նեապոլ քաղաքում նախատեսված հանդիսությունները և արարողությունները.

     

    2023թ. հունիսի 23-ին, ժամը 18։00-ին կկայանա Հայոց Կաթողիկոս Սուրբ Ներսես Շնորհալիի (1102-1173) մասին դասախոսությունը, որ պիտի վարի Գրիգորիս վրդ. Սերենյանը, որին պիտի հաջորդեն Սուրբ Ներսես Շնորհալիի շարադրված շարականների երգեցողությունը և աղոթքների կատարումը:

     

    2023թ. հունիսի 24-ին նախատեսված է հատուկ ուխտագնացություն դեպի Նեապոլ քաղաք ու Ամենապատիվ Հոգևոր Տիրոջ ներկայությամբ ու մասնակցությամբ տեղի կունենան տարբեր արարողություններ։

     

    Ժամը 11։00- ին Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց Կաթողիկոս Պատրիարքը պիտի ներկայացնի վկայություն Քրիստոնյաների վիճակի և մարտահրավերների վերաբերյալ, որոնք նրանք դիմագրավում են ներկայիս Միջին Արևելքում և Կովկասում:

     

    Կեսօրից հետո՝ ժամը 16։30-ին Նեապոլի Արքեպիսկոպոս Դոմենիկո Բատալյան իր խոսքը կուղղի Հայոց Կաթողիկոս Պատրիարք Նորին Ամենապ. Գեր. Ռաֆայել Պետրոս ԻԱ Մինասյանին, այնուհետև Ամենապատիվ Հոգևոր Տերը պիտի նախագահի հայրապետական սուրբ պատարագը, մասնակցությամբ Գերապայծառ Կայետանո Կաստելիի, ով Նեապոլի Արքեպիսկոպոսական Թեմի Օգնական Եպիսկոպոսն է։

     

    Ամենապատիվ և Գերերջանիկ Ռաֆայել Պետրոս ԻԱ Քահանայական Ձեռնադրության հիսուն ամյակին նվիրված արարողությունները կավարտվեն 2023թ. հունիսի 25-ին, ժամը՝ 09։30-ին, Նեապոլի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցում հայկական ծեսով մատուցված Սուրբ Պատարագով։

     

    Վատիկան Նյուզ, Հայկական բաժին

    Արևելահայերենի վերածեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց