Մադրիդում եւս Կաթողիկէ Եկեղեցին Սբ. Պատարագ է մատուցել՝ ի յիշատակ Ցեղասպանութեան զոհերի
Ինչպէս յայտնում է ՀՀ Արտաքին գործերի նախարարութիւնը, 2015թ. ապրիլի 13-ին Մադրիդի թագաւորական «Ալմուդենա» տաճարում մատուցուել է Սբ. Պատարագ՝ նվիրուած Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Սուրբ Զոհը մատուցուել է Մադրիդի արքեպիսկոպոս Կառլոս Օսորո Սիերան՝ Իսպանիայի Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչների մասնակցութեամբ:
Սբ. Պատարագին ներկա են եղել Իսպանիայի Կոնգրեսի և Սենատի անդամներ, բարձրաստիճան պաշտօնեաներ, Իսպանիայում հաւատարմագրուած դեսպաններ, դիւանագետներ, իսպանացի մտաւորականներ, լրագրողներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:
Իր խօսքում արքեպիսկոպոս Օսորոն նշել է, որ Սբ. Պատարագը նվիրուած է հայերի ապրած ողբերգութեանն ու դժոխային տառապանքներին: Արքեպիսկոպոսն ընդգծել է, որ ներկայումս տիրող իրավիճակը Մերձավոր Արևելքում եւ աշխարհի թեժ կետերում ժամանակին ցուցաբերուած անտարբերության եւ հանցակից լռութիւն պահպանելու հետեւանքն է:
Շնորհակալական խօսքով հանդես է եկել Իսպանիայում եւ Պորտուգալիայում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հայրապետական Ընդհանուր Փոխանորդ Տեր Սասուն Զմրուխտեանը, ով շնորհակալութիւն է հայտնել մատուցուած Սբ. Պատարագի համար, երախտիքի խօսքեր ասել Կաթողիկէ Եկեղեցուն՝ հայ ժողովրդի թե՛ ծանր եւ թե՛ հաղթական օրերին միասին լինելու եւ անհրաժեշտութեան դեպքում օգնութեան ձեռք մեկնելու համար:
Իսպանիայում ՀՀ դեսպան Ավետ Ադոնցն իր հերթին նշել է. «Մենք յիշում ենք Հայոց ցեղասպանութիւնը ո՛չ միայն սգալու համար մեր կորուստները, այլև մեր երախտիքի խօսքն ասելու այն երկրներին ու անհատներին, որոնք ժամանակին օգնութեան ձեռք մեկնեցին մեր հայրենակիցներին, փրկեցին նրանց՝ հաճախ վտանգելով սեփական կեանքը եւ յետագայում ապաստան ու տանիք տեւեցին վերապրածներին: Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչման և դատապարտման հիմնական նպատակներից մէկը նման ոճրագործությունների յետագայ կանխարգելումն է աշխարհի ցանկացած կէտում՝ ցանկացած ռասայի, ազգութեան կամ կրոնական ներկայացուցիչների նկատմամբ: Վստահ եմ, որ միասին և այս ուղղութեամբ համատեղ աշխատելու դէպքում մենք կունենանք առաւել անվտանգ, պաշտպանուած և արդար աշխարհ: Շնորհակալութիւն այսօր մեր կողքին լինելու համար»: