• Ընտանիքը համընդհանուր բարօրության աղբյուրն է

    Հրապարակվել է Նորին Սրբության պատգամը՝ «Հանուն ընտանիքի ընդհանրական դաշինք» ծրագրի մեկնարկի կապակցությամբ։


    Մայիսի 30-ին Սուրբ Աթոռի Մամլո Գրասենյակը հրապարակեց Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի պատգամը՝ «Հանուն ընտանիքի ընդհանրական դաշինք» ծրագրի մեկնարկի կապակցությամբ։

     

    Նախաձեռնությունը աշխարհականների, ընտանիքի և կյանքի Վերատեսչությանն է և Հասարակական գիտությունների Հայրապետական ​​ Կաճառինը:

     

    Գաղափարը ծնվել է ընտանիքի մշակութային և մարդաբանական կարևորության և նրա առջև ծառացած նոր մարտահրավերների վերաբերյալ ուսումնասիրություններ ու հետազոտությւններ անելու համար:

     

    Կաթողիկէ  համալսարանները և հովվական խնամքը միասին՝ ընտանիքի մշակույթի համար

     

    «Ընտանիքի բարօրությունը  որոշիչ է աշխարհի և Եկեղեցու  ապագայի համար»․ հղում կատարելով Amoris laetitia  առաքելական հորդորագրին (n. 31)՝ Սրբազան Քահանայապետը պատգամի սկզբում իր աջակցությունը հայտնեց «Հանուն ընտանիքի ընդհանրական դաշինք» ծրագրին։

     

    «Կաթողիկէ  համալսարանները և հովվական խնամքը միասին կարող են ավելի լավ խթանել ընտանիքի և կյանքի մշակույթը, որն հիմնված լինելով իրականության վրա՝ կօգնի նոր սերունդներին այս անորոշության և հույսի բացակայության ժամանակներում գնահատել ամուսնությունը, ընտանեկան կյանքը, մարդկային կյանք ստեղծելու և պահպանելու գեղեցկությունը», շարունակում է Նորին Սրբությունը:

     

    Չհամակերպվենք ընտանիքի անկման հետ

     

    Այնուհետև Սրբազան Քահանայապետը հորդորում է չհամակերպվել  ընտանիքի անկման հետ և ընդգծում, որ «Հանուն ընտանիքի ընդհանրական դաշինք»-ը չպէտք է լինի «անշարժ և գաղափարներ բյուրեղացնող մի ծրագիր, այլ ուղևորություն, որը բաժնված է չորս քայլերի»՝ երկխոսություն ընտանիքին հայող բոլոր իրականությունների միջև, բովանդակային ու նպատակային առավել միահամուռ ջանքեր քրիստոնեական համայնքների և Կաթողիկէ համալսարանների միջև, հասարակության մեջ ընտանիքի և կյանքի մշակույթի նպաստում, աջակցություն վերոնշյալ նպատակներից բխող առաջարկներին»։

     

    Լավ ընտանեկան հարաբերությունները անփոխարինելի հարստություն են

     

    Նորին Սրբությունը պատգամի ավարտին կրկին ընդգծում է, որ «ընտանիքը դրական ազդեցություն ունի բոլորի վրա, քանի որ ստեղծում է ընդհանուր բարիք, քանզի լավ ընտանեկան հարաբերությունները անփոխարինելի հարստություն են ոչ միայն ամուսինների և զավակների, այլև ողջ եկեղեցական և քաղաքացիական համայնքի համար» ու շնորհակալություն է հայտնում նրանց, ովքեր միացել են և դեռ պիտի միանան «Հանուն ընտանիքի ընդհանրական դաշինք»-ին։

     

    Վատիկան Նյուզ, Հայկական բաժին

    Արևելահայերենի վերածեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց