• Չմոռանանք կյանքի իրական նպատակը

    «Տերն Ինքն է ճանապարհը, որին պետք է հետևել ճշմարտության մեջ ապրելու և բարվոք կյանք ունենալու համար»:


     

     

    Մայիսի 7-ին «Հրեշտակ Տեառն» աղոթքը կարդալուց առաջ՝ Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը խորհրդածեց կիրակնօրյա Ավետարանի շուրջ (Հվհ. 14,1-12), որտեղ ներկայացված է Հիսուսի վերջին խոսքը խաչի վրա մահանալուց առաջ: Լսելով այն՝ աշակերտները անհանգստանում են, սակայն Տերը քաջալերում է նրանց։

     

    «Քրիստոս չի թողնում նրանց, այլ նրանց համար տեղ է պատրաստում, որպեսզի ուղղորդի դեպի այդ նպատակը», – ​​ընդգծեց Նորին Սրբությունը։ – Այսպիսով, Տերն այսօր մեզ բոլորիս ցույց է տալիս մի գեղեցիկ վայր, և միևնույն ժամանակ հստակ բացատրում է, թե ինչպես հասնենք այնտեղ՝ ցույց տալով այն ուղին, որին պիտի հետևենք»:

     

    Հիսուս պատրաստվում է օթևաններ, Հայրական տուն պատրաստել, որտեղ տեղ կա բոլորի համար, որտեղ բոլորին սպասում են, սիրում և ջերմ գրկախառնությամբ մխիթարում: Քրիստոսն Իրեն չառանձնացրեց աշակերտներից, այլ ճանապարհ բացեց նրանց համար՝ նախապատրաստելով վերջնական նպատակին, որն է հանդիպումը Աստծո հետ:

     

    Մենք չպետք է աչքաթող անենք այս վեհ նպատակը, ընդգծեց Սրբազան Քահանայապետը, նույնիսկ եթե այսօր ռիսկի ենք դիմում մոռանալ այդ հիմնական, կարևոր հարցերի մասին. ո՞ւր ենք գնում, ո՞րն է մեր նպատակը, ինչի՞ համար արժե ապրել։ Առանց այս հարցերի մենք կյանքը միայն սահմանափակում ենք ներկայով, մինչդեռ մեր հայրենիքը երկինքն է։

     

    Նպատակը վերասահմանելով՝ պետք է առաջնորդվել հետևյալ հարցերով. «Ինչպե՞ս հասնել այնտեղ», շարունակեց Նորին Սրբությունն ու ընդգծեց, որ երբեմն, հատկապես, երբ «մենք բախվում ենք մեծ խնդիրների և թվում է, թե չարն ավելի ուժեղ է», և այդ ժամանակ մենք ինքներս մեզ հարցնում ենք, թե կոնկրետ ինչ է պետք անել։

     

    «Եկե՛ք լսենք Հիսուսի պատասխանը», – կոչ արեց Սրբազան Քահանայապետը: – «Տերն Ինքն է ճանապարհը, որին պետք է հետևել ճշմարտության մեջ ապրելու և բարվոք կյանք ունենալու համար»: Քրիստոսը ճանապարհն է, և, հետևաբար, Նրա հանդեպ հավատքը «գաղափարների փաթեթ» չէ, այլ ճանապարհ, որը պետք է անցնել, դա ճանապարհորդություն է Նրա հետ:

     

    Խորհրդածության ավարտին Նորին Սրբությունը հորդորեց քրիստոնյաներին «նայել դեպի Երկինք, հիշել նպատակը և խորհել հավերժության ու Աստծո հետ հանդիպման մասին։ Թո՛ղ Սուրբ Կույս Մարիամը, ով արդեն հասել է իր նպատակին՝ հետևելով Հիսուսին, զորացնի մեր հույսը»,- ասաց Սրբազան Քահանայապետը:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց Նարիա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց