• Ամենապատիվ Հոգևոր Տերը մոտ օրերս կայցելի Աթենքի քաղաքապետին և Աքիթայի նահանգապետին՝ Հայոց և Հույն նահատակաց նոր հուշակոթողի բացման արարաղության ժամանակ Աթենքում

    «Ամենապատիվ Հոգևոր Տերը շնորհակալություն հայտնեց պարոն քաղաքապետին և նահանգին մեջ գործող բոլոր պաշտոնյաներին ջերմ ընդունելության համար»:


    Հունաստան կատարած իր պատմական այցելության ժամանակ, Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց Ռաֆայել Պետրոս ԻԱ Կաթողիկոս Պատրիարքը Աթենքի նահանգապետարանում այցելեց Աթենքի քաղաքապետ Կոստանտինոս Բակոյանիսին:

     

    Ամենապատիվ Հոգևոր Տիրոջ ընկերացան Բերիո Հայ Կաթողիկէ թեմի առաջնորդ Արհի. Հայր Պետրոս Արք. Միրիաթյանը, Աթենքի Հայ Կաթողիկէների Առաքելական Կառավարիչ Գերյ. Հովսեփ Ծ.Վ. Պեզեզյանը և մի խումբ քահանաներ:

     

    Տիար Կոստանտինոս Բակոյանիսը ջերմ պատվական ընդունելություն շնորհեց Հոգևոր Տիրոջը, հաստատելով, որ  «նրա ներկայությամբ մեծ արժեք է ստանում Հայ Կաթողիկէ Եկեղեցին այս երկրում, որ հյուրընկալում է բոլորին»: Պարոն քաղաքապետը բարձր գնահատեց Մինասյան Հոգևոր Տիրոջ դերակատարի գործունեությունը, հատկապես՝ եկեղեցական ու պաշտոնական մակարդակներով: Նա նաև հայտնեց, որ Աթենքի նահանգը որոշել է քաղաքի հայահոծ շրջանում հիմնել Հայոց նվիրված հատուկ մի պարտեզ: Նա հավելեց, որ ծրագիրը լույս կտեսնի մոտ օրերս:

     

    Ամենապատիվ Հոգևոր Տերը շնորհակալություն հայտնեց պարոն քաղաքապետին և նահանգին մեջ գործող բոլոր պաշտոնյաներին ջերմ ընդունելության համար: Նա խոսքում անդրադարձավ իր այցելության կարևորությանը, որ տեղի կունենա Հունաստանի Հայ Կաթողիկէ Եկեղեցու հիմնադրության հարյուրամյակի առիթով, որ սկիզբ առավ Զոհրապյան առաջնորդի հետ:

     

    Իսկ նախատեսված հուշակոթողին անդրադառնալով՝ Հոգևոր Տերն ասաց. «Շատ գեղեցիկ է, որ այս միացյալ հուշակոթողը նվիրվի Հայոց եւ Հունաց Նահատակներին, որովհետև նրանք նույն ցավն ու տառապանքը կրեցին: Այս նախաձեռնությունն ամբողջացնում է Զոհրապյան Եպիսկոպոսի մարդկային, սիրո ու միության առաքելությունը»:

     

    Ամենապատիվ Հոգևոր Տերը այցելեց նաև Աթիքայի նահանգապետ՝ Ճիորճոս Պատուլիսին՝ Աթենքի նահանգապետարանում: Տիար Պատուլը ջերմ ընդունելությամբ դիմավորեց Հոգևոր Տիրոջը՝ շեշտելով Հունաստանի Հայ Կաթողիկէ Եկեղեցու ազդեցիկ ներկայությունը: Նա շնորհավորեց Մինասյան Կաթողիկոս Պատրիարքին և համայն Եկեղեցին հոբելյանական այս առիթով, և հավելեց, որ Հունահայ Կաթողիկէ Եկեղեցու զավակները մեկ դարի ընթացքում փառավոր պատմություն, գոյապայքար ու դիմադրողականություն արձանագրեցին:

     

    Ամենապատիվ Հոգևոր Տերը իր կարգին շնորհակալություն հայտնեց պարոն նահանգապետին ջերմ ընդունելության համար: Նա անդրադարձավ իր այցելության կարրորությանը, որ տեղի է ունենոմ Հունաստանի Հայ Կաթողիկէ Եկեղեցու հիմնադրության հարյուրամեակի առթիվ, որ սկիզբ առավ Զոհրապյան առաջնորդի հետ:

     

    Հոգևոր Տերը մեծապես գնահատեց նաև նրա տարած աշխատանքները, Աթենքի մեջ Հայոց և Հունաց Նահատակներին նվիրված հատուկ պարտեզի բացման համար, այն ընդունելով՝ որպես սիրո մի ազդանշան, որ սերտորեն միացնում է հայ ու հույն ժողովուրդները:

     

    Աղբյուրը` Հայ Կաթողիկէ Պատրիարքություն

Օրացույց

Օրացույց