Սուրբ արարողությունից հետո, Ամենապատիվ Հոգևոր Տերը կատարեց «Զոհրաբյան» նոր սրահի բացումը, աղոթքներ և շարականներ բարձրացնելով առ ամենակալ Աստվածը:
Ամենապատիվ և Գերերջանիկ Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց Ռաֆայել Պետրոս ԻԱ Կաթողիկոս Պատրիարքը կատարեց Մայիսյան Ջերմեռանդական ամսվա բացումը, Աթենքի Գոգինիո «Մանուկ Հիսուսի Սրբուհի Թերեզայի» եկեղեցու մէջ, որ 1925թ. ի վեր՝ առաջին Հայ Կաթողիկէ Եկեղեցին է, նվիրված Մանուկ Հիսուսի Սրբուհի Թերեզային:
Ջերմեռանդության աղոթքին Հոգևոր Տիրոջ հետ իրենց մասնակցությունն ունեցան Բերիո Հայ Կաթողիկէ թեմի առաջնորդ Արհի. Հայր Պետրոս Արք. Միրիաթյանը, Հունաստանի մոտ Առաքելական Նվիրակ՝ Ժան Ռոմեո Փաուլոսքի առաջնորդը, Աթենքի Հայ Կաթողիկէների Առաքելական Կառավարիչ՝ Գերապայծառ Հովսեփ Թ.Ծ.Վ. Պեզեզյանը և մի խումբ քահանաներ ու բազմաթիվ հավատացյալներ:
Աղոթքը մեկնարկեց՝ Գերյ. Հովսէփ Ծ.Վ. Պեզեզյանի ողջոյնի խոսքով, որում նա անդրադարձավ եկեղեցու հիմնադրության պատմությանը, որը տեղի ունեցավ այն տարում, երբ Սրբազան Քահանայապետը հռչակեց Մանուկ Հիսուսի Սրբուհի Թերեզայի սրբադասումը, նշելով որ եկեղեցու յուրաքանչյուր սրբանկար ունի իր գեղագիտական ու հոգևոր պատմությունը: Նա նաև ընդգծեց, որ եկեղեցին վերանորոգվել է՝ ի ծառայություն հավատացյալ ժողովրդի:
Այնուհետև, Տիրամորը նվիրված ջերմեռանդական հատուկ աղոթքներ ու ընթերցումներ կատարվեցին:
Աղոթքի ավարտին, Ամենապատիվ Կաթողիկոս Պատրիարքը խորանի վրա զետեղեց Սրբուհի Թերեզայի ծնողքի մասունքները, որոնք հատուկ կերպով նվիրված են Հայ Կաթողիկէ Եկեղեցուն: Ապա ողջույնի խոսք ուղղեց մարեմասեր հավատացյալ ժողովրդին, խնդրելով, որ Տիրամայրը մեզ շնորհի ներքին խաղաղություն, որպեսզի վերանորոգվինք: Հոգևոր Տերը նաև գովաբանեց Մանուկ Հիսուսի Սրբուհի Թերեզայի կյանքն ու ուղին, որպես առաքելագործ միսիոներների պահպանող սուրբ՝ կոչ ուղղելով ամենքին, որպեսզի առաքյալ դառնան իր կյանքի մեջ և Սուրբ Ավետարանը քարոզեն:
Սուրբ արարողությունից հետո, Ամենապատիվ Հոգևոր Տերը կատարեց «Զոհրաբյան» նոր սրահի բացումը, աղոթքներ և շարականներ բարձրացնելով առ ամենակալ Աստվածը:
Աղբյուրը` Հայ Կաթողիկէ Պատրիարքություն