• Սրբազան Քահանայապետը կոչ է անում աղոթել եկեղեցական շարժումների համար

    «Եկեղեցական շարժումները պարգև են, Եկեղեցու հարստությունը»։


    Եկեղեցական շարժումները միշտ պետք է ընթացքի մեջ լինեն, ասում է Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը 2023թ. մայիս ամսվա աղոթական դիտավորության ամենամսյա տեսաուղերձում. եկեղեցական խմբեր և շարժումներ:

     

    Նորին Սրբության աղոթքի համաշխարհային ցանցի հրապարակած տեսաուղերձում Սրբազան Քահանայապետն ասում է.

     

    «Եկեղեցական շարժումները պարգև են, Եկեղեցու հարստությունը: Այն մենք ենք: Շարժումները նորոգում են Եկեղեցին իրենց երկխոսության կարողությամբ՝ ծառայելով ավետարանացման առաքելությանը: Ամեն օր նրանք հայտնաբերում են նոր ուղիներ Ավետարանի հմայքն ու նորությունը ցույց տալու համար»։

     

    Եկեղեցական շարժումներն ու խմբերը դա անում են խոսելով տարբեր լեզուներով և ստեղծագործաբար՝ միշտ հասկանալով միմյանց և թույլ տալով, որ ուրիշներն էլ իրենք իրենց հասկանան, ասում է Նորին Սրբությունը: Նրանք ծառայում են եպիսկոպոսներին և ծխական համայնքներին, որպեսզի խուսափեն իրենք իրենց մեջ պարփակվելու որևէ գայթակղությունից, ինչը շատ վտանգավոր է:

     

    «Միշտ եղեք շարժման մեջ՝ արձագանքելով Սուրբ Հոգու մղմանը, ժամանակակից աշխարհի մարտահրավերներին ու փոփոխություններին: Մնացեք Եկեղեցու ներդաշնակության մեջ, քանզի ներդաշնակությունը Սուրբ Հոգու պարգևն է: Աղոթենք, որ եկեղեցական շարժումներն ու խմբերն ամեն օր վերագտնեն իրենց առաքելությունը, ավետարանացման առաքելությունը՝ իրենց շնորհները ծառայեցնելով աշխարհի կարիքներին»:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց Նարիա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց