«Բարձրաձայն հռչակում է երիտասարդների և ծերերի միջև ուխտի զորությունը»:
Կիրակի օրը՝ հուլիսի 23-ին, նշվելու է տատիկների, պապիկների և բոլոր տարեցների Համաշխարհային III օրը։ Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի ընտրած թեման՝ «Նրա ողորմությունը սերնդից սերունդ է» (Ղկ. 1,50), արտահայտում է սերտ կապ Երիտասարդության Համաշխարհային օրվա հետ, որը տեղի կունենա Լիսաբոնում այս իրադարձությունից մի քանի օր անց (2023թ. օգոստոսի 1-6-ը):
Աշխարհականների, ընտանիքի և կյանքի վերատեսչության հրատարակած հաղորդագրության մեջ նշվում է, որ Համաշխարհային երիտասարդական ֆորումի թեման՝ «Մարիամը վեր կացավ և շտապով գնաց» (տես՝ Ղկ. 1,39), ասում է, որ «երիտասարդ Մարիամը պատրաստվում է այցելել իր տարեց ազգականուհի Եղիսաբեթին և իր Magnificat բարձրաձայն հռչակում է երիտասարդների և ծերերի միջև ուխտի զորությունը»:
«Այս առիթով Նորին Սրբությունը Սուրբ Պատարագ կմատուցի Սուրբ Պետրոսի տաճարում: Նա կոչ է անում ամբողջ աշխարհի ժողովրդապետություններին, թեմերին, միություններին և եկեղեցական համայնքներին կազմակերպել այդ օրվա տոնակատարությունը իրենց հովվական ծառայության համատեքստում», – ասվում է Վատիկանի գրասենյակի հայտարարության մեջ:
Վատիկան Նյուզ, ռուսական բաժին
Թարգմանեց Նարիա Բաղդասարյանը