«Ապրիլի 17-ին հրապարակված Քահանայապետական ինքնագիր նամակով դադարեցված է համարվում 80 տարեկանը բոլորած եպիսկոպոսների իրավունքը՝ մասնակցելու Արևելյան Եկեղեցիների սինհոդոսական նիստերին և պատրիարք ու եպիսկոպոս ընտրելուն»:
Երկուշաբթի ապրիլի 17-ին լույս տեսավ Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի 2023թ. ապրիլի 16 թվակիր ինքնագիր նամակը, որը վերաբերում է Արևելյան Եկեղեցիներում ութսուն տարեկանը բոլորած եպիսկոպոսներին ու սինհոդոսական նիստերին նրանց մասնակցության իրավունքին։
Քահանայապետը, արդարև, խորհրդակցելով Արևելյան Եկեղեցիների Վերատեսչության հետ և ի տես Միջին Արևելքի Կաթողիկէ Եկեղեցիների Պատրիարքների ներկայացրած խնդրանքի, փոփոխություններ ներմուծեց Արևելյան Եկեղեցիների կանոնադրության մեջ հրահանգելով, որ դադարեցվի ութսուն տարեկանն անց եպիսկոպոսների սինհոդոսի մասնակցության իրավունքը, հետևաբար, նոր եպիսկոպոսներ և պատրիարք ընտրելու իրավունքը։
Նորին Սրբությունը փոփոխություններ ներմուծեց Արևելյան Եկեղեցիների կանոնագիրքի 66, 102, 149 եւ 183 կանոնների մեջ, որոնք ուժի մեջ կմտնեն ինքնագիր նամակի հրատարակությունից մեկ ամիս հետո:
Արդարև այդ հոդվածների մեջ կարդում ենք, որ Պատրիարքի ընտրության համար ձայն ունեն միայն այն եպիսկոպոսները, որոնք Պատրիարքական Եկեղեցու սինհոդոսի մաս եմ կազմում՝ հիմնվելով կանոնադրության 102-րդ կանոնի վրա, որտեղ կարդում ենք, որ «Բացի Պատրիարքներից և տակավին պաշտոնի վրա Թեմական եպիսկոպոսներից, ութսուն տարեկանը թևակոխած եպիսկոպոսները կորցնում են իրենց խորհրդակցական քվեարկության իրավունքը, Եպիսկոպոսների Սինհոդոսից ներս, ինչպես նաև պատրիարքների, եպիսկոպոսների ընտրության իրավունքը ու նաև 149-րդ կանոնում նշված պաշտոնների թեկնածուների ընտրության իրավունքը»։
Ինքնագիր նամակի մեջ նշված է նաև, որ «որոշ հարցերի քննարկման համար, Պատրիարքն՝ ըստ ինքնուրույն եկեղեցու կանոնի և մնայուն սինհոդոսի համաձայնությամբ, կարող է ժողովին հրավիրել այլ անձանց, մասնավորապես ոչ Եպիսկոպոս առաջնորդներ և մասնագետներ, որպեսզի ժողովական եպիսկոպոսներին փոխանցեն իրենց գաղափարները»։
Վատիկան Նյուզ, Հայկական բաժին
Արևելահայերենի վերածեց՝ Նաիրա Բաղդասարյանը