• Սրբազան Քահանայապետը կոչ է անում աղոթել և ոչ ասել «բռնության մշակույթին»

    «Պատերազմը խելագարություն է, այն զուրկ է որևէ իմաստից»:


    Պատերազմը խելագարություն է, ասում է Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը 2023թ. ապրիլ ամսվա աղոթական դիտավորության ամենամսյա տեսաուղերձում:

     

    Նորին Սրբության աղոթքի համաշխարհային ցանցի հրապարակած տեսաուղերձում Սրբազան Քահանայապետն ընդգծում է, որ «ապրել, խոսել և գործել առանց բռնության չի նշանակում հանձնվել, կորցնել կամ հրաժարվել որևէ բանից։ Դա նշանակում է ձգտել ամեն ինչի»:

     

    Նորին Սրբությունը հաստատում է իր սուրբ նախորդի՝ Հովհաննես XXIII ուսմունքը, ով 60 տարի առաջ գրել է Pacem in Terris շրջաբերականը.

     

    «Պատերազմը խելագարություն է, այն զուրկ է որևէ իմաստից։ Ցանկացած պատերազմ, յուրաքանչյուր զինված առճակատում միշտ ավարտվում է բոլորի պարտությամբ»։

     

    Սրբազան Քահանայապետն ընդգծում է, որ պետք է խթանել խաղաղության մշակույթը և հիշել, որ նույնիսկ օրինական ինքնապաշտպանության դեպքում նպատակը խաղաղությունն է, իսկ կայուն խաղաղության կարելի է հասնել միայն առանց զենքի:

     

    «Եկե’ք «ոչ բռնությանը» կոչը դարձնենք մեր գործողությունների ուղեցույցը թե՛ առօրյա կյանքում, թե՛ միջազգային հարաբերություններում»։

     

    Տեսաուղերձի ավարտին Նորին Սրբությունը խնդրում է հավատացյալներին աղոթել «ոչ բռնության մշակույթի ավելի լայն տարածման համար», որպեսզի պետություններն ու առանձին քաղաքացիները հնարավորինս քիչ դիմեն զենքի օգտագործմանը:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց Նարիա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց