• Սրբազան Քահանայապետը կոչ է անում փետրվար ամսին աղոթել ժողովրդապետությունների համար

    «Ժողովրդապետությունները պետք է նորից ծառայության և առատաձեռնության դպրոցներ դառնան»:


    Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի աղոթքի համաշխարհային ցանցը հրապարակել է 2023թ. փետրվար ամսվա աղոթական դիտավորության ամենամսյա տեսաուղերձը: Նորին Սրբությունը կոչ է անում աղոթել ժողովրդապետությունների համար:

     

    Նա տեսաուղերձում կոչ է անում, որ եկեղեցական ծխերը՝ ժողովրդապետությունները, լինեն իրական համայնքներ. հյուրընկալության կենտրոններ և բաց դռներ:

     

    «Երբեմն, – հեգնանքով ընդգծում է Սրբազան Քահանայապետը, – ես կարծում եմ, որ ժողովրդապետությունների դռներին պետք է փակցնել հետևայլ մակագրությամբ ցուցանակներ. «Մուտքն ազատ է»: Ժողովրդապետությունները պետք է մոտիկ լինեն հասարակությանը, առանց դիվանակալության, որոնց կենտրոնում մարդիկ են և որտեղ կարելի է գտնել Սուրբ Խորհուրդների պարգևը: Ժողովրդապետությունները պետք է նորից ծառայության և առատաձեռնության դպրոցներ դառնան, որտեղ դռները միշտ բաց են մերժվածների, ընդունվածների, բոլորի առաջ: Եկե՛ք համարձակ լինենք և միասին վերաիմաստավորենք մեր ժողովրդապետությունների ոճը: Աղոթե՛նք, որ ժողովրդապետություններն իրենց գաղափարախոսության հիմքում դնեն մարդկանց և եկեղեցական միասնությունը, որպեսզի հատուկ ընդգծեն իրենց հավատքի, եղբայրության համայնք լինելն ու հյուրընկալությունն ամենակարիքավորների հանդեպ»:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց