• Ռաֆայելին ասա թող տեղը մնա, ես իր հարցերը կլուծեմ. Կարդինալ Աղաջանյան

    «Մենք շատ անգամ ենք ասում Աստված մեր հետ է, բայց երբեք հարց չենք տա, թե մենք Աստծո հետ ենք»:


    Հարցազրույց հանդիպում Ամենապատիվ և գերերջանիկ Ռաֆայել Պետրոս ԻԱ Կաթողիկոս Պատրիարքի հետ՝ երջանկահիշատակ Կարդինալ Գրիգոր Պետրոս ԺԵ Աղաջանյանի երանացման և սրբադասման թեմական փուլի բացման արարողության առթիվ։ Հոգևոր Տերը պատմեց նաև թե ինչպես երջանկահիշատակ Կարդինալ Աղաջանյանը իր կենդանության ժամանակ սուրբ էր և որ ինքը նրան է կպարտի իր Աստծո ու Եկեղեցու նվիրվելու կոչումը։

     

    Մենք շատ անգամ ենք ասում Աստված մեր հետ է, բայց երբեք հարց չենք տա, թե մենք Աստծո հետ ենք. Ռաֆայել ԻԱ. Մինասյան

     

    2022թ. հոկտեմբերի 28-ին Հռոմի San Giovanni in Laterano Բազիլիկայում տեղի ունեցած Հայ Ազգի մեծանուն հայրապետ` երջանկահիշատակ Կարդինալ Գրիգոր Պետրոս ԺԵ Տանն Կիլիկիոյ Կաթողիկէ ՀայոցպատրիարքԻ սրբադասման դատի թեմական փուլի բացման արարողության առթիվ, Տանն Կիլիկիոյ Կաթողիկէ Հայոց ԻԱ Կաթողիկոս Պատրիարք՝ Ռաֆայել Պետրոս Մինասյանը` Ռադիո Վատիկան – Վատիկան Նյուզի հետ ունեցած զրույցի ժամանակ խոսեց արարողության նշանակության մասին, ապա պատմեց իր հիշողության մեջ դրոշմված դեպքեր՝ ընդգծելով, որ ինքը մոտիկից է ճանաչել Աստծո Ծառայ Աղաջանյանին։

     

    Նա հաստատեց նաև, որ երջանկահիշատակ Կարդինալ Աղաջանյանը իր կենդանության ժամանակ սուրբ էր և որ ինքը նրան է կպարտի իր Աստծո ու Եկեղեցու նվիրվելու կոչումը։

     

    Վատիկան Նյուզ, հայկական բաժին

    Արևելահայերենի վերածեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց