Նախընթաց օրը Արհիապատիվ հայր Գևորգ եպիսկոպոս Ասատուրյանի ձեռամբ՝ Աշրաֆիէի հայ կաթողիկէ պատրիարքարանի Ավետման Եկեղեցում տեղի ունեցավ ձեռնադրության խորհրդի առաջին մասը:
Սեպտեմբերի 17-ին, ժամը 16:30-ին, Բեյրութի Աթոռանիստ Սուրբ Եղիա Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ Հայ Կաթողիկէ Եկեղեցում տեղի ունեցավ Տեր Արամ սարկավագ Աբրահամյանի (Սաադո) քահանայական ձեռնադրությունը՝ Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց` Ամենապատիվ և Գերերջանիկ Տեր Ռաֆայել Պետրոս ԻԱ Կաթողիկոս Պատրիարքի ձեռամբ։
Նախընթաց օրը Արհիապատիվ հայր Գևորգ եպիսկոպոս Ասատուրյանի ձեռամբ՝ Աշրաֆիեի հայ կաթողիկէ պատրիարքարանի Ավետման եկեղեցում տեղի ունեցավ ձեռնադրության խորհրդի առաջին մասը:
Նորօծ վարդապետը ծնվել է Սիրիայի Քամըշլի քաղաքում, 1993թ. հունվարի 24-ին:
2004թ. Նա ընդունվել է Հալեպի Զմմառյան միաբանությանը պատկանող փոքր նորընծայարան։ Ավարտելով Լազար Նաջարյան և Գալուստ Գյուլբենկյան դպրոցը, 2011թ. մեկնում է Հռոմ` Լևոնյան քահանայապետական վարժարան։ Հռոմում Նա փիլիսոփայական և աստվածաբանական բարձրագույն ուսումներն ավարտում է Հռոմի Հիսուսյանների Գրիգորյան համալսարանում, ապա մասնագիտանում է հովվական աստվածաբանության մեջ։ 2018թ. հաջողությամբ ավարտում է ուսումը:
Սեպտեմբերի 18-ին նորօծ վարդապետը իր անդրանիկ սուրբ պատարագը մատուցեց Զալքայի Սուրբ Խաչ Եկեղեցում։
Առայժմ Նա` Ամենապատիվ Հոգևոր Տիրոջ կարգադրությամբ պիտի պաշտոնավարի Բեյրութում` որպէս Աշրաֆիյեի Ավետման Եկեղեցու փոխժողովրդապետ։
Ռադիո Վատիկան – Վատիկան Նյուզ հայկական բաժանմունքի խմբագրությունը եղբայրական անկեղծ շնորհավորանքներն է փոխանցում նորօծ Վարդապետին՝ պտղաբեր առաքելություն մաղթելով:
Վատիկան Նյուզ, հայկական բաժին
Արևելահայերենի վերածեց՝ Նաիրա Բաղդասարյանը