• Սրբազան Քահանայապետն աղոթում է Հայաստանի, Ուկրաինայի և Ադրբեջանի խաղաղության համար

    «Եկե՛ք չմոռանանք, որ խաղաղություն հնարավոր է, երբ զենքերը լռում են և սկսվում է երկխոսությունը»:


    Կիրակի՝ սեպտեմբերի 18-ին, «Հրեշտակ Տեառն» աղոթքը կարդալուց հետո՝ Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետն աղոթեց Հայաստանի և Ադրբեջանի զոհերի համար՝ բոլորին երկխոսության և խաղաղության կոչ անելով։

     

    Նորին Սրբությունը ցավակցություն հայտնեց Հայաստանում Ադրբեջանի վերջին ռազմական գործողությունների պատճառով զոհվածների ընտանիքներին՝ երկու կողմերին կոչ անելով պահպանել հրադադարը.

     

    «Եկե՛ք չմոռանանք, որ խաղաղությունը հնարավոր է, երբ զենքերը լռում են և սկսվում է երկխոսությունը: Եկե՛ք շարունակենք աղոթել Ուկրաինայի բազմաչարչար ժողովրդի և խաղաղության համար այն երկրներում, որտեղ պատերազմ է»:

     

    Սրբազան Քահանայապետը հիշատակեց նաև Իտալիայի Մարկե շրջանը, որը վերջին օրերին տուժել է հորդառատ անձրևներից և աղետալի ջրհեղեղներից։ Նա խնդրեց աղոթել մահացածների, վիրավորների և նրանց ընտանիքների համար: «Թո՛ղ Տերը զորացնի տեղի համայնքները»։

     

    Նորին Սրբությունը հիշեցրեց վերջերս Ղազախստան կատարած իր այցի մասին՝ «Համաշխարհային և ավանդական կրոնների առաջնորդների VII համաժողովին» մասնակցելու համար, որի մասին նա կխոսի առաջիկա չորեքշաբթի օրը ընդհանուր ունկնդրության ժամանակ:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց