Սիդնեյի Հայ Կաթողիկէ Եկեղեցում նախագահած աղոթքի հատուկ արարողության ժամանակ, որի առթիվ կատարվեց Եկեղեցու նոր Խորանի օրհնությունը, Ռաֆայել Պետրոս ԻԱ Կաթողիկոս Պատրիարքը տեղի ժողովրդապետ և Ավստրալիայի Հայ Կաթողիկէ համայնքի Հովիվ` Հայր Բարսեղ Վարդապետ Սուսանյանին շնորհեց Թագադիր Ծայրագույն Վարդապետի տիտղոս:
Հուլիսի 30-ին Սիդնեյի հայ կաթողիկէ համայնքը ապրեց հիշարժան մի օր «վայելելով Ամենապատիվ և Գերերջանիկ Ռաֆայել Պետրոս ԻԱ ներկայությունը, ով օծեց Եկեղեցու նոր խորանը, ապա Թագադիր Ծայրագույն Վարդապետի տիտղոս շնորհեց Ավստրալիայի Հայ Կաթողիկէ Համայնքին քսան տարի վեհանձնությամբ ու նվիրումով ծառայող ժողովրդապետ Հովիվ` Հայր Բարսեղ Վարդապետ Սուսանյանին։
Արարողությանը ներկա էին Սիդնեյի Հայ Կաթողիկէ Համայնքի հավատավոր ժողովուրդը և համայնքի բարեկամ հյուրերը։
Հակիրճ կենսագրական
Գերհարգելի Թագադիր Ծայրագույն Վարդապետ Բարեսղ Սուսանյանը ծնվել է Հալեպում 1968թ. ապրիլի 5-ին։ Նախնական և բարձրագույն կրթությունը ստացել է իր ծննդավայրում՝ հաճախելով տեղի Հայ Կաթողիկէ Եկեղեցու նորընծայարանը։
1986թ. Մինչև 1992թ. մեկնել է Հռոմ` Քահանայապետական Հայ Կաթողիկէ Լևոնյան վարժարան ու հաճախել է Սուրբ Թովմաս Աքուինացիի անվան Դոմինիկյան Միաբանության համալսարանը՝ Անճելիքումը, ավարտելով փիլիսոփայություն և աստվածաբանություն մասնաճյուղերը։ Բացի այդ նա հետևել է նաև Իսլամագիտության և Երիտասարդական կրթության հատուկ դասընթացներին։
Քահանա ձեռնադրվել է 1998թ. օգոստոսի 23-ին՝ ձեռամբ Արհ. Հովսեփ Եպիսկոպոս Արնաությանի: 1998թ. մինչև 2002թ. Դամասկոսում ծառայել է որպէս ժողովրդապետ, ստանձնելով նաև Դամասկոսի Հայկական դպրոցների տնօրինությունը (1999 – 2002թթ.), Դամասկոսի ՀԿՄ-ի և Սկաուտների Հոգևոր Վարիչի պաշտոնը ու եղել է երջանկահիշատակ Սուրբ Հովհաննես Պողոս Բ Դամասկոս կատարած առաքելական այցելությանը պատրաստվող հատուկ Կոմիտեի անդամ, ինչպես նաև Մելքիդ և Ասորի եկեղեցիների եկեղեցական դատարանի անդամ։
2002թ. Գերյ. Թ. Ծ. Սուսանյանը ուղղարկվում է Սիդնեյ, որպէս ժողովրդապետ, իսկ 2009թ. ստանձնում է նաև Մելբուրնի Ժողովրդապետությունը, 2010թ. նշանակվում է Սիդնեյի Թեմի իտալախոս հավատացյալների մատրանապետ։
2008թ. Պատրիաքական հրամանագրով Գերյ. Բարեսղ Ծ. Վ. Սուսանյանին շնորհվում է լանջախաչ և գավազան կրելու արտոնություն` ձեռամբ Արհ. Պետրոս Արք Միրյաթյանի։
Նա եղել է «Լույս» հայկական դպրոցի հիմնադիրն ու տնօրենը, 2015թ. Հոնկոնգի կաթողիկէ համալսարանում վարել է Հայկական հոգևորականության, մշակույթին ու ավանդության նվիրված հատուկ դասընթացներ։ Եղել է Արևելյան Եկեղեցիների Եպիսկոպոսների համահավաք դասի համահիմնադիրն ու անդամը, իսկ 2003 – 2012թթ. ստանձնել է դասի ընդհանուր քարտուղարի պաշտոնը։ Բացի այդ Գերյ. Բարսեղ Թ Ծ. վարդապետ Սուսանյան վարել է ECWA՝ Արևելյան Եկեղեցիների Բարեգործական ընկերակցության տնօրենի պաշտոնը, որի նպատակն է օգնել Միջին Արևելքի պատերազմին զոհ գաղթականներին։
Վատիկան Նյուզ, հայկական բաժին
Արևելահայերենի վերածեց՝ Նաիրա Բաղդասարյանը