• Մելբուրնում Ամենապատիվ Հոգևոր Տիրոջ հանդիպումը Մելքիդ Եկեղեցու առաջնորդի հետ

    «Հայ համայնքը Ավստրալիայում ունեցել է դրական ներդրում և մեծապես գնահատված է Ավստրալիական ընկերության կողմից»:


    Հուլիսի 25-ին Ռաֆայել Պետրոս ԻԱ Ամենապատիվ Հոգևոր Տերը Մելբուրնում այցելեց Մելքիդներու Սուրբ Հովսեփ Եկեղեցի և  հանդիպում ունեցավ Մելբուրնի Մելքիդ Եկեղեցու Արքեպիսկոպոս` գերապայծառ Ռոբերտ Ռապպաթի և տեղի կղերական դասի հետ։ Հոգևոր Տիրոջն ընկերացան տեղի Ժողովրդապետը` Հայր Բարսեղ Վրդ Սուսանյան, Արհ. Գէորգ Եպիսկոպոս Ասատուարյանը և Հայր Նարեկ Մնոյանը։

     

    Հանդիպմանը ներկա էին նաև քույր եկեղեցիների եպիսկոպոսներն ու կղերական դասի անդամները:

     

    Այս առթիվ Տանն Կիլիկիոյ Կաթողիկէ Հայոց Հայրապետին ուղղած իր բարի գալուստի ողջույնի խոսքում Գերապայծառ Ռապպաթը նշեց, որ «մեծ ուրախության առիթ է, հրճվանքի և օրհնությունների պատճառ է», հիշելով 2018թ. Հայաստան կատարած իր ճամփորդությունն՝ Ավստրալիայի այլ եպիսկոպոսներուն հետ միասին, և իրենց սիրալիր հանդիպումը այդ ժամանակվա Հայաստանի Հայ Կաթողիկէ Եկեղեցու առաջնորդ` Մինասյան գերապայծառի հետ։

     

    Անդրադառնալով Ավստրալիայի եկեղեցական իրականությանը՝ Գերապայծառ Ռապպաթը ընդգծեց, որ այլ ազգերի կողքին հայ ժողովուրդի զավակները ևս՝ լինի կաթողիկէ, լինի առաքելական, այդ հողի վրայ գտան իրենց ապահով տունը։

     

    «Հայ համայնքը Ավստրալիայում ունեցել է դրական ներդրում և մեծապես գնահատված է Ավստրալիական ընկերության կողմից»,  հաստատեց Մելքիդ Եկեղեցու առաջնորդը, դրական գնահատելով նաև այն իրողությունը, որ հայկական համաշխարհային սփյուռքը մեծ դեր է ունեցել «ազատ հայրենիքի» գաղափարը մշակելու եւ զարգացնելու գործում:

     

    Խոսելով հայոց ցեղասպանության մասին՝ Գերապայծառ Ռապպաթը նշեց, որ աշխարհը սուղ գին վճարեց ցեղասպանության ժամանակ հայացքը այլ կողմ դարձրած լինելու համար։ «Չարամիտ մարդկանց մտքում հայոց ցեղասպանությունը բնական դարձրեց ցեղային հասարակությունների ոչնչացումի փորձը», ասաց նա հաստատելով, որ «հակառակ ահաբեկության, որն ի վերջո ձախողվեց, չի կարող որևէ մեկի կողմից վերականգնվել` մինչև այն ժամանակ, քանի դեռ Օսմանյան կայսրության իրավահաջորդ պետությունը չի ընդունել կատարվածը և ներում չի հայցել»:

     

    Խոսքի ավարտին Մելքիդ Եկեղեցու առաջնորդը մաղթեց, որ Հոգևոր Տիրոջ այս այցելությունը նոր ընթացք տա հայ կաթողիկէ համայնքին և ամրապնդի համայնքի ու Պատրիարքության, ինչպես նաև Ավստրալիայի բոլոր հայերի միջև եղբայրական կապերը։

     

    «Հայաստանի որոշ շրջաններ վերջին ժամանակներս ևս ապրեցին տառապանքի պահեր։ Մեր ողջ հույսն է, որ Սուրբ Կույս Մարիամը իր հովանու տակ համախմբի հայ ազգի զավակներին և մեր Տեր Հիսուս Քրիստոսը՝ Ավագ և Հաւիտենական Քահանան, որ Ձեզ կոչեց Պատրիաքական Գահին, պահապան կանգնի ձեզ մինչև դուք արածացնում եք հոտը, որ կրում է նրա անունը», ասաց գերապայծառ Ռապպաթը՝ եզրափակելով իր խոսքը։

     

    Ամենապատիվ Հոգևոր Տերն իր և պատվիրակության անունից շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար, ապա հատուկ շնորհակալություն հայտնեց Գերապայծառ Ռապպաթին հայ ազգի նկատմամբ ցուցաբերած անկեղծ սիրո և բարեկամական զգացումնքների համար և մաղթեց, որ Ամենակալ Աստված պահապան կանգնի Մելքիդ Եկեղեցու համայն կղերին ու համայն աշխարհում տարածված հավատացյալներին։

     

    Հանդիպումը առիթ էր Ամենապատիվ Հոգևոր Տիրոջ համար, որպեսզի մոտիկից տեղեկանար ու ծանոթանար Մելքիդ համայնքի իրականության ու Եկեղեցու վարած գործունեության հետ։ Այս ուղղությամբ նա մաղթանք հայտնեց ու քաջալերեց միջեկեղեցական համագործակցության ամրպանդումը՝ որպես խթան հավատացյալներին ի սպաս ավելի արդյունավետ ծառայության համար։

     

    Վատիկան Նյուզ, հայկական բաժին

    Արևելահայերենի վերածեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց