Ապրիլի 12-ին Հռոմում Ամենապատիւ Հոգեւոր Տէրը կհամապատարագի Սրբազան Քահանայապետի հետ
2015թ. ապրիլի 12-ին Հռոմի Սբ. Պետրոսի տաճարում Նորին Սրբութիւն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի հետ միասին կհամապատարագի Ամենապատիւ Հոգեւոր Տ. Ներսես Պետրոս ԺԹ Կաթողիկոս Պատրիարքը: Յիշեցնեմ, որ այդ Սբ. Պատարագը կմատուցուի Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակութեան առթիւ: Հոգեւոր Տէրը ապրիլի 9-ին կհանդիպի Սրբազան Քահանայապետի հետ, հանդիպմանը կմասնակցեն նաեւ հայ կաթողիկէ սինոդոսական եպիսկոպոսները, այդ թւում եւ՝ Բարձրշ. Տ. Ռաֆայէլ արքեպս. Մինասեանը: Ապրիլի 12-ի Սբ. Պատարագին ներկայ կլինեն նաեւ քահանաներ եւ աշխարհականներ Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի եւ Արլ. Եւրոպայի հայ կաթողիկէ համայնքներից: Սբ. Պատարագի ընթացքում շարականներ կերգի Գիւմրիի Տիրամայր Հայաստանի երգչախումբը: